Մեկնարկում է դպրոցականանների գնդակային հրաձգության հանրապետական մրցումը
SOCIETYՀոբելյանական՝ 20-րդ անգամ կանցկացվի ՀՀ դպրոցականների «Գնդակային հրաձգություն» անվանումը կրող հանրապետական մրցումը, որը տեղի կունենա ապրիլի 15-17-ը:
«Արմենպրես»-ը, վկայակոչելով Հայաստանի հրաձգության ֆեդերացիան, հայտնում է, որ այս տարի մրցաշարին մասնակցելու են Երևանի, Գյումրու և Վանաձորի հրաձգության դպրոցների սաները:
«Երբ 20 տարի առաջ առաջին անգամ կազմակերպում էին այսօրինակ միջոցառում, բավականին բարդ էր: Մասնակիցների քանակն էլ քիչ էր: Չունեին բավարար քանակությամբ զենք-զինամթերք, որպեսզի մրցումներին մասնակցելու հնարավորություն ընձեռեինք բոլոր ցանկացողներին: Այսօր էլ այնպես չէ, որ զենք-զինամթերքի հարցն ամբողջությամբ լուծում է ստացել, սակայն մասնակիցներն ավելի շատ են: 20-րդ հոբելյանական մրցումներին կմասնակցեն շուրջ 80 դպրոցականներ»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ կրթության և գիտությաննախարարութÕ �ան հրաձգության հանրապետական մասնագիտացված մարզադպրոցի փոխտնօրեն, անվանի հրաձիգ Գագիկ Զոհրաբյանը:
«Արմենպրես»-ի զրուցակիցը հավելեց նաև, որ բավականին բարդ կլիներ Գյումրու և Վանաձորի թիմերի վիճակը, եթե չլինեին Հրաձգության հանրապետական մարզադպրոցի` այդ շրջաններում առկա մասնաճյուղերը. «Փորձել ենք պահպանել առկա ռեսուրսները և հնարավորություն ենք տվել տեղացի պատանի հրաձիգներին պարապմունքներ անցկացնել, հմտանալ, թեև զենք-զինամթերքի կարիք դեռևս զգում ենք»:
Նախնական պարապմունքից և թիմերի բաժանումից հետո ապրիլի 16-ից սկսած դպրոցականները կպայքարեն գնդակային հրաձգության օդամղիչ ատրճանակ, օդամղիչ հրացան և վազող թիրախ` նորմալ և խառը վազք վարժություններից: «Արմենպրես»-ը, վկայակոչելով Հայաստանի հրաձգության ֆեդերացիան, տեղեկացնում է նաև, որ դպրոցականների հանրապետական մրցմանը կարող են մասնակցել միայն 6-րդ դասարանից սկսած:
«Իհարկե, ավելի ցածր դասարաններում սովորողներն էլ ցանկություն ունեն մասնակցելու, սակայն ոչ բոլոր ցանկացողներին կարող ենք թույլ տալ մասնակցել մրցաշարին»,- «Արմենպրես»-ին հայտնեց Գագիկ Զոհրաբյանը` նշելով, որ մրցումները տեղի կունենան ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցում:



