Լին Ծիկոն. «Հայաստանի և Արցախի բնակչությանը ուժ, կորով և պայքարելու արիություն եմ մաղթում»
SOCIETYՉինաստանի էթնիկ փոքրամասնությունների մարզական ընկերության նախագահ Լին Ծիկոնը նամակ է հղել Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանին` կարեկցանք հայտնելով հայ ժողովրդին:
«Արմենպրես»-ը, վկայակոչելով Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությանը, հայտնում է, որ չինացի գործիչը մտահոգ է վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունների պատճառով:
«Տեղեկանալով Արցախում տիրող իրավիճակի մասին՝ ցավակցություն եմ հայտնում պայքարի ընթացքում ունեցած բոլոր կորուստների համար: Մաղթում եմ Հայաստանի և Արցախի բնակչությանը ուժ, կորով և պայքարելու արիություն, բայց ամենից առաջ՝ խաղաղություն Հայաստանին և Արցախին»,- ասված է Լին Ծիկոնի հայտարարության մեջ:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



