Մի բնակարան էլ Անուբաղ Համբարյանն է նվեր ստացել
ECONOMICSՈստիկանության պետի տեղակալ Անուբաղ Համբարյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2015թ-ի գույքի եւ եկամուտների հայտարարագիրը:
Ըստ հայտարարագրի՝ փոխոստիկանապետ Անուբաղ Համբարյանը նախորդ տարի 24 միլիոն 613 հազար 930 դրամ արժողությամբ բնակարան է նվեր ստացել: Նրա դրամական միջոցներն էլ կազմել են վեց միլիոն 540 հազար դրամ, իսկ մեկ տարվա աշխատավարձը՝ հինգ միլիոն 15 հազար 192 դրամ:
Փոխոստիկանապետի կինը՝ Մարինե Մկրտչյանը 2015թ-ին 165 հազար 648 դրամ արժողությամբ ավտոտնակ է ձեռք բերել: Իսկ նրա դրամական միջոցները կազմել են մեկ միլիոն 80 հազար դրամ: Անուբաղ Համբարյանի կինը որպես եկամուտ է նշել չորս միլիոն 680 հազար դրամ շահաբաժինը:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



