Ճապոնիայի երկրաշարժի գոտում կանգնեցվել են Toyota, Honda եւ այլ ընկերությունների գործարանները
SOCIETYՃապոնիայի Toyota Motor ավտոհսկան ապրիլի 15-ին հայտարարել Է Կյուսյու հարավարեւմտյան կղզում հավաքման իր երեք գործարանների ժամանակավոր կանգնեցման մասին, կղզի, որտեղ ապրիլի 14-ին Կումամոտոյի պրեֆեկտուրայում տեղի Է ունեցել 6,5 մագնիտուդով երկրաշարժ: Այն հանգեցրել Է առնվազն ինը մարդու մահվան, զգալի ավերածություններ Է պատճառել, վնասել ավտոմոբիլային ճանապարհներ եւ երկաթուղիներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Honda Motor կորպորացիան նույնպես Կումամոտոյի պրեֆեկտուրայում փակել Է մոտոցիկլետների արտադրության իր գործարանը: Այնտեղ նաեւ կանգնեցվել Է ավտոմոբիլի դողածածկանների արտադրության՝ աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկի՝ Bridgestone-ի ձեռնարկությունը, Sony-ի սմարթֆոնների համար սենսորների թողակման եւ Mitsubishi Electric ընկերության գործարանները, որտեղ հավաքվում են հեղուկաբյուրեղային դիսփլեյներ:
Կանգնեցված գործարարնների բանվորներից ոչ մեկը չի տուժել: Սակայն ընկերությունների ղեկավարությունը եկել Է այն եզրակացության, որ ստորգետնյա հետագա անընդհատ ցնցումների պայմաններում արտադրությունը շարունակելը վանգավոր Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



