Թուրքիայում արգելափակվել է Sputnik-ի հասանելիությունը
SOCIETYԹուրքիայում արգելափակել են ռուսական Sputnik լրատվամիջոցի ինչպես թուրքերեն, այնպես էլ մյուս 30 լեզուներով մատուցվող լուրերի հասանելիությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Թուրքիայի հեռահաղորդակցության նախարարությունից օգտատերերին հայտնել են, որ Sputnik-ի հասանելիությունն արգելափակվել է «վարչական միջոցառման» շրջանակում:
Լրատվամիջոցի թուրքական ծառայության գլխավոր խմբագիր Մահիր Բոզթեփեն ասել է, որ tr.sputniknews.com կայքի հասանելիության արգելափակման վերաբերյալ որևէ պարզաբանում իրենց չի ներկայացվել:
1
“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone Scams
2
Soft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26
3
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
4
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar



