Սալվադորի իշխանություններն արտակարգ դրություն են հայտարարել ջրի պակասի պատճառով
SOCIETYՍալվադորում կլիմայական փոփոխությունների հետեւանքները, որոնք վերածվել են երաշտի եւ ջրի անբավարարության, Կենտրոնական Ամերիկայի այս հանրապետության իշխանություններին հարկադրել են ապրիլի 14-ին արտակարգ դրություն հայտարարել: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտնել Է երկրի նախագահ Սալվադոր Սանչես Սերենը: Սալվադորն ունի շուրջ 6,4 միլիոն բնակիչ:
«Ես Ջրամատակարարման եւ կոյուղու ազգային վարչության ղեկավարությանը թույլատրեցի հայտարարել արտակարգ դրություն, ինչը նրան թույլ կտա երեք ամսում 3,5 միլիոն դոլար ստանալ եւ անհապաղ ձեռնամուխ լինել նոր հորատանցքերի հորատմանը, ինչպես նաեւ ձեռնարկել այլ միջոցներ»,- ասել Է Սերենը:
Բացի դրանից, մայրաքաղաքի ագլոմերացիայի շրջանում, որտեղ իրավիճակն ամենածանրն Է, սահմանվել Է տագնապի այսպես կոչված նարնջագույն ռեժիմ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Լուսանկարը` Reuters



