Yerevan, 30.January.2026,
00
:
00
BREAKING


Լիտվացի դերասանուհին սիրահարվել է Արցախին ու արցախցիներին

SOCIETY

 Լիտվացի դերասանուհի Սանդրա Դաուկշայտե Պետրուլենեն ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի նոր` «Վերջին բնակիչը» ֆիլմում մարմնավորում է հայ տղամարդու որդեգրած աղջկան: Դերասանուհին մեծ ոգևորությամբ է խոսում իր կերպարի և կինոնկարում աշխատանքի մասին: Փաստում է` սիրահարվել է Արցախին և նրա բնակչությանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Սանդրա Դաուկշայտե Պետրուլենեն պատմում է «Վերջին բնակչի», նկարահանումների ընթացքի և Հայաստանում սրտի մի կտոր թողնելու մասին:

Հանդիպում ռեժիսորի հետ

Երբ ես Վիլնյուսում ավելի քան երկու տարի առաջ հանդիպեցի Ջիվան Ավետիսյանին, հասկացա, որ այս մարդու հետ շատ ընդհանուր բաներ ունեմ: Նրա վերաբերմունքը կինոնկարների, թատրոնի և կյանքի նկատմամբ միավորեց մեզ և ապագա համագործակցության հույս տվեց: Ես հայտնաբերեցի, որ նա անկեղծ և հետաքրքիր մարդ է, և նա իր նոր ֆիլմում դրամատիկ և հետաքրքիր դեր խաղալու հիասքանչ առաջարկ արեց ինձ: Ես շատ ուրախ և ոգևորված էի այդ առթիվ:

Այց Արցախ

Երբ առաջին անգամ` երկու տարի առաջ, եկա Ղարաբաղ, Ջիվանը ցանկացավ, որ ինձ տանը զգամ: Սկզբից հեշտ չէր: Տեսարանն իրոք տպավորիչ էր, բայց իրական զգացողություններն ի հայտ եկան նկարահանումների ժամանակ: Ես սիրահարվեցի մարդկանց, մշակույթին և բնության տեսարաններին: Մի տեսակ հոգևոր փորձ էր, որը երբեք չեմ մոռանա: Երբ մեկնում էի, հասկացա, որ իմ սրտի մի կտոր թողել եմ Հայաստանում և ինձ հետ տանում եմ լավագույն փորձը, որ ունեցա այնտեղ:

Անկեղծ ու նվիրված մարդիկ

Ես հանդիպեցի ամենաանկեղծ և նվիրված մարդկանց: Ֆիլմի նկարահանման հրապարակում ես հնարավորություն ունեցա աշխատելու այնպիսի տաղանդավոր դերասանների հետ, ինչպիսիք են Ալեքսանդր Խաչատրյանը, ով ֆիլմում մարմնավորում է իմ հոր կերպարը, Հոմայուն Էրշադին, Սոս Ջանիբեկյանը: Նրանք հիասքանչ գործընկերներ և ընկերներ էին:

...Մենք գեղեցիկ, ցուրտ գիշերային նկարահանումներ ունեցանք, և անձնակազմը լեռներում քնում էր նստարաններին: Չնայած որոշ դժվար պահերին, ամենակարևորը ֆիլմի ոգին էր, և որոշ առումով սրբազան զգացումը և այն մթնոլորտը, որը կիսում էին բոլորը:

Ռեժիսորի կիրքը, խանդավառությունը և էներգիան ոգեշնչեցին մեզ հավատալու, որ ամեն ինչ հնարավոր է: Անձնակազմի յուրաքանչյուր անդամ հավատաց դրան, և փորձեց անել լավագույնը: Շնորհակալ եմ բոլոր օգնող, բարի և ընկերասեր անձնակազմի անդամներին և գյուղացիներին. նկարահանման գործընթացը լի էր հետաքրքիր պահերով:

Նկարահանվելու առաջարկը

Ջիվանը Կաննում տեսել էր իմ վերջին` «Սանտա» ֆիլմը, և ասել, որ շատ է հավանել իմ աշխատանքը: Նա կապի մեջ էր մտել ինձ հետ ֆեյսբուքով, և առաջարկել նկարահանվել նոր ֆիլմում: Մինչ նկարահանվելը, ես տեսել էի Ջիվանի «Թևանիկ» գեղարվեստական, «Ղարաբաղ թաքնված գանձ» վավերագրական կինոնկարը, «Ընդհատված մանկությունը»:

Ես կարծում եմ, որ նրա աշխատանքները դրամատիկ են, իրականում հուզիչ և կյանքին մոտ: Ես կցանկանամ նրա և այդ հիասքանչ մարդկանց հետ նորից աշխատել:

«Վերջին բնակիչը» և նրա պատմությունը

Ցավալի է, բայց այն, ինչ տեսնում ենք ֆիլմում, կարող է պատահել ամենուր: Բայց ես հավատում եմ, որ կյանքում ամենակարևոր առաքինություններն են սերը, ընկերությունը, հավատը և աջակցությունը. դրանք կփրկեն աշխարհը և մարդկությունը: Ահա թե ինչպես եմ ես տեսնում այս ֆիլմը:

Ես խաղում եմ Յուրգայի դերը, ով մի լիտվացի աղջիկ է, որին որդեգրել է հայ տղամարդը և տարել Ղարաբաղ: Նրան սիրել են և փայփայել: 30 տարեկանում ամուսնու սպանությունը տեսնելուց հետո նա տառապում է հոգեկան խանգարումով և բուժվում է հոգեբուժարանում: Ավելի ուշ նրան բերում են հայրենի գյուղ, որտեղ նրան սպասում և խնամում է հայրը:

Արտակարգ փորձ էր: Ես շատ ուրախ եմ և հպարտ: Ջիվանի և իմ հերոսուհու հոր` Ալեքսանդր Խաչատրյանի հետ մենք Հայաստանում հոգեբուժարան այցելեցինք: Ես նման բան անում եմ Լիտվայում` հասկանալու և զգալու իրականությունը, սովորելու նման խանգարում ունեցող մարդկանցից: Այս փորձը երբեք չեմ մոռանա, և շնորհակալ եմ Ջիվանին` ինձ այս դերը վստահելու համար:

...Այս պահին աշխատում եմ թատրոնում, որտեղ մենք վերջերս ենք ներկայացրել երկու պրեմիերա: Բացի այդ, ես հեռուստատեսային շոուի հաղորդավար եմ: Ու անհամբեր սպասում եմ տեսնելու նաև «Վերջին բնակիչը»:

Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմի համար երաժշտություն է գրել աշխարհահռչակ Սերժ Թանկյանը, որից «Արմենպրես»-ն ավելի վաղ հարցազրույց է վերցրել կինոնկարի մասին: «Վերջին բնակիչը» ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել Արցախում՝ Խաչմաչ գյուղում։ Ֆիլմը պատմում է ազգամիջյան հակամարտության արդյունքում բռնի տեղահանված, հայաբնակ գյուղում միայնակ մնացած մի հայ մարդու՝ Աբգարի մասին: Աբգարն, ապրելով թշնամական միջավայրում, փնտրում է իÖ € աղջկան: Վերջինս հոգեկան խանգարում է ստացել՝ տեսնելով, թե ինչպես է վայրենացած ամբոխը Սումգայիթում` կրակների մեջ այրում իր ամուսնուն:«Վերջին բնակիչը» ֆիլմը ստեղծվել է միջազգային համագործակցության արդյունքում: Այն «Ֆիշ այ Արթ» մշակութային հիմնադրամի, Հայաստանի ազգային կինոկենտրոնի և լիտվական «Արտբոքս» կինոընկերության համատեղ արտադրություն է: Ֆիլմի դերասանական կազմում հայտնի և սիրված դերասաններ Ալեքսանդր Խաչատրյանի, Սոս Ջանիբեկյանի, Նարինե Պետրոսյանի, Բաբկեն Չոբանյանի հետ միասին ընկդգրվել են նաև համաշխարհային ճանÕ �չում ունեցող դերասաններ Հոմայուն Էրշադին` Իրանից, Սանդրա Դաուկշայտե Պետրուլենեն` Լիտվայից, Դիմիտրա Խատուպին` Հունաստանից, Աննե Բեդիանը` ԱՄՆ-ից, Արմեն Գրիգորյանը (Գրեյգ)`Ռուսաստանից։

Զրույցեց Ռոզա Գրիգորյանը

The Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education