«Եթե թույլ լինեի, այսպիսի ուժեղ կնոջ հետ չէի ամուսնանա». Նազիկ Ավդալյանի ընտանիքը
PHOTO
Wnews.am-ը գրում է.
Wnews.am-ը շարունակում է ներկայացնել հայ սիրված ու հեղինակավոր անձանց ընտանիքները։ Այս անգամ ներկայացնում ենք երեկ Եվրոպայի ծանրամարտի առաջնությունում չեմպիոնի տիտղոսը նվաճած Նազիկ Ավդալյանին եւ նրա ընտանիքը։
Նազիկ Ավդալյանը ծնվել է 1986թ.ի հոկտեմբերի 31-ին Գյումրիում:
Նա ծանրամարտի Աշխարհի չեմպիոն է ճանաչվել 2009 թվականին Հարավային Կորեայի Գոյան քաղաքում տեղի ունեցած աշխարհի առաջնությունում՝ դառնալով անկախ Հայաստանի ծանրամարտի առաջին աշխարհի չեմպիոնը։ Նույն տարում նա պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով։
Մեր սիրելի սպորտսմենուհու ամուսինը ծանրամարտիկ Էրիկ Կարապետյանն է, ով ծնունդով Վանաձորից է։
Նազիկի եւ Էրիկի ամուսնությունը տեղի ունեցավ 2012թ. հունիսին։ Մինչեւ այդ նրանք երկու տարի նշանադրված էին։
Նրանց հարսանիքի կնքահայրը ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն է։
Ի դեպ, Նազիկն ու Էրիկը որպես երկրորդ մասնագիտություն են ընտրել իրավաբանությունն ու միասին սովորել Վանաձորում։
«Եթե ես թույլ տղամարդ լինեի, այսպիսի ուժեղ կնոջ հետ չէի կարող ամուսնանալ»,- ասում է Նազիկի ամուսինը։
Նազիկն ու Էրիկն ունեն արու զավակ՝ Վաչեն, ում անվանել են Էրիկի հոր պատվին։
«Սպորտն ինձ համար մինչեւ մայրանալը եւ դրանից հետո,այսինքն` հիմա էլ ամենակարեւոր բանն է: Տեղերով չեմ բաշխում, չեմ խառնում սպորտն ու ընտանեկան կյանքը, հատկապես տղայիս: Որպես մասնագիտություն, որպես աշխատանք, ինձ համար սպորտը միշտ էլ առաջին տեղում է, կարեւոր է, քանի որ դա իմ կյանքն է: Իսկ փոքրիկը լրիվ ուրիշ աշխարհ է»,- ասում է Նազիկ Ավդալյանը, ով նաեւ ծանրամարտի կանանց Հայաստանի պատանեկան հավաքականի ավագ մարզիչն է։
Ի դեպ, Նազիկ Ավդալյանի կրտսեր եղբայրը՝ Հովհաննես Ավդալյանը եւս ծանրամարտիկ է։
Ներկայացնում ենք Նազիկ Ավդալյանի ընտանեկան լուսանկարները.




















































