Yerevan, 23.December.2025,
00
:
00
BREAKING


Ռուս-ադրբեջանական նորմալ հարաբերությունները չեն կարող ի հաշիվ Արցախի անվտանգության ձևավորվել. Խոսրով Հարությունյան

SOCIETY

Past.am-ի հարցերին պատասխանում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը:

- Երեկ Ռուսաստանի դեպանատան դիմաց եղավ ակցիա՝ ընդդեմ Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի: Մասնակիցները հավկիթներ նետեցին դեսպանատան ուղղությամբ: Ձեր վերաբերմունքը:

- Հանրության մոտ բազմաթիվ հարցեր են կուտակվել՝ կապված վերջին իրադարձություններում Ռուսաստանի դերակատարման հետ: Հանրության մի հատված, որը սովոր էր Ռուսաստանին դիտարկել որպես բարեկամ երկիր, ռազմավարական գործընկեր, տրամաբանական հիասթափություն ապրեց: Այդ հիասթափությունը նրանով էր պայմանավորված, որ մեր զինվորները զոհվում էին նաև ռուսական զենքից: Այդ մասին բարձրաձայնեց Հայաստանի Հանրապետության նախագահը: Եթե անգամ նախագահը չխոսեր, համաձայնեք, որ հանրության մոտ, այնուամենայնիվ, առաջացել էին հարցեր: Այս կորուստները մեծ ողբերգություն են, ադրբեջանական կողմը գործում էր առանձնահատուկ դաժանությամբ, ինչը բնորոշ է ռազմական հանցագործին՝ խոշտանգումներ, դիակների անդամահատումներ և այլն:

Այս ամենն առաջացնում է զայրույթ հասարակության տարբեր շերտերում: Զայրույթի արտահայտություններից մեկն էլ այդ ակցիան էր: Կարծում եմ՝ մենք պետք է փորձենք սթափ գնահատել իրավիճակը: Ես էլ եմ այն կարծիքին, թե Ադրբեջանին զենք վաճառելիս Ռուսաստանը պիտի հաշվի առներ, որ նպաստում է իր ռազմավարական գործընկերոջ ազգային անվտանգությանը սպառնալիք հասցնելուն: Իհարկե, Ռուսաստանը նաև Հայաստանին է զենք մատակարարում, բայց, երբ տեսնում ենք մատակարարված զենքի ծավալը, տեսակները, կողմերի՝ ռազմավարական գործողություններ վարելու ստրատեգիան, ի հայտ են գալիս շատ հարցեր: Բայց չպետք է ընկնենք ծայրահեղությունների մեջ: Այդուհանդերձ, Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է: Այս երկու տասնամյակների ընթացքում, ըստ էության, նրա հետ մեր գործընկերությունը նպաստել է մեր ազգային անվտանգության ինստիտուտների կայացմանը:

Մենք բազմիցս ասել ենք, որ խանդ չենք ապրում ռուս-ադրբեջանական սերտ հարաբերությունների պարագայում: Ճիշտ հակառակը, ռուս-ադրբեջանական նորմալ հարաբերությունները նպաստավոր կլինեն տարածաշրջանի կայունացման համար: Դա կարող է օգուտ բերել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: Մեր հարցը մեկն է՝ ռուս-ադրբեջանական նորմալ հարաբերությունները չեն կարող ի հաշիվ Արցախի անվտանգության ձևավորվել: Այստեղ Ռուսաստանը պարտավոր է հաշվի առնել մեր պահանջները:

-Իսկ Ռուսաստանը գիտակցո՞ւմ է՝ ով է նախահարձակ լինում պատերազմում:

-Հիմա այն դարն է, որ կան հետախուզության տարբեր հնարավորություններ: Աշխարհում շատերը գիտեն՝ ով ինչպես, երբ, ինչ կուտակումների արդյունքում է սկսել պատերազմը: Որևէ մեկի մոտ գաղտնիք չէ: Խնդիրն այլ հարց է՝ ընդունե՞լ դա, թե՞ չընդունել, եթե ընդունել, ապա կիրառե՞լ սանկցիաներ, այդ սանկցիաները որքանո՞վ կբխեն նույն Ռուսաստանի շահերից: Բայց աշխարհը և միջպետական հարաբերությունները կառուցված են երկակի ստանդարտների վրա: Կապ չունի՝ դա մեր դուրը որքանով է գալիս: Այդ երկակի ստանդարտները սահմանում են աշխարհի ուժեղները: Մեր խնդիրները պետք է կարգավորենք այնպես, որ հնարավորինս նվազեցնենք սպառնալիքները և մեզ չկամեցողների քանակը: Սա շատ կարևոր է: Մենք պետք է հրաժարվենք կտրուկ քայլերից, որևէ էմոցիոնալ որոշում չպետք է կայացնենք: Գնանք փոքրիկ քայլերի մարտավարությամբ՝ այն, ինչ այսօր անում է մեր նախագահը:

-Ռուսական կողմի խաղաղապահների տեղակայմանն ինչպե՞ս եք վերաբերվում:

-Մինսկի խմբի համանախագահները չեն համաձայնի միայն ռուսական կողմի խաղաղապահների տեղակայմանը: Ժամանակին այդ հարցը բազմիցս քննարկվել է: Բայց դա չէ այս պահին էականը: Հանրապետության նախագահը շատ հստակ ասաց գերմանական մամուլին, որ մենք դեմ չենք եղել խաղաղապահներին, բայց պետք է իմանանք հակամարտության ձևավորող պատճառը: Նա ընդգծեց նաև, որ հարկավոր է վերջնական հստակեցնել Արցախի կարգավիճակը: Պետք է լինի համապարփակ լուծում:

-Իսկ վարչապետի մոսկովյան այցն ինչպե՞ս եք գնահատում:

-Շատ նորմալ եմ գնահատում: Պետք չէ դռներ փակել, պետք չէ խռովել և մեջքով շուռ գալ: Ո՞վ ենք մենք, որ աշխարհի վրա մունաթ գանք: Եթե մենք ԵՏՄ անդամներ Ղազախստանի կամ Բելառուսի համար տնտեսական հետաքրքրություն չենք ներկայացնում, ապա խնդիրը մեր մեջ է: Այնպես անենք, որ տնտեսական առումով պակաս հրապուրիչ չլինենք, քան մեկ ուրիշը: Չի կարելի մարդկանց վրա մունաթ գալ: Իհարկե, նախագահը ճիշտ էր, երբ ասում էր, որ Ղազախստանի և Բելառուսի մոտեցումներն արժեզրկում են ԵՏՄ-ի գաղափարները և այդ նախագիծը: Հայաստանը ոչ թե պետք է բոյկոտի, մերժի, չգնա, այլ ճիշտ հակառակը՝ գնա, ներկայանա, բայց նաև խնդիրներ բարձրացնի, մեկնաբանություններ պահանջի իր գործընկերներից: Հենց միայն այն, որ ԵՏՄ միջկառավարական հաջորդ նիստը կայանալու է Երևանում, ոչ այլ ինչ է, քան նախորդ նիստի՝ Երևանում չկայանալու սխալն ընդունելու փաստ:

-Իսկ ԵԽԽՎ-ից ի՞նչ սպասելիքներ կան:

-ԵԽԽՎ-ի բանաձևի հեղինակները ֆրանսիացի պատգամավորներն են, որոնք բազմիցս եղել են Արցախում: Նրանք շատ լավ պատկերացնում են իրավիճակը: Դժվար է կանխատեսել՝ ինչպիսին կլինի այնտեղի քննարկումը: Միայն այն, որ ԵԽԽՎ նախագահը չի կարողանում լինել կողմնապահ, ակնհայտ է: Նրա ադրբեջանամետ լինելն արդեն խնդիր է ստեղծում մեզ համար: Ես, այնուամենայնիվ, կարծում եմ՝ մեր պատվիրակությանը կհաջողվի ճիշտ դիրքորոշման բերել:

-Մեր դիվանագիտությունն արժանի՞ է մեր զինվորների սխրանքներին:

-Մեզ համար նոր ճակատ է բացվել՝ դիվանագիտականը: Դա նույնքան դժվար ճակատ է: Ես կարծում եմ, որ մենք կհաջողենք:

Հարցազրույցը՝ Լևոն Փանոսյանի

From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in ArmeniaAraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnershipTeam Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Issues the First in Armenia Perpetual Bonds Team Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia AraratBank Joins Armenia's New Greening Initiative: 100 Hectares of New Forest within Three YearsApply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMDEuromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row S&P Global Ratings has assigned IDBank CJSC a long-term rating of “BB-” and a short-term rating of “B” with a “stable” prospectA Brand-New Section on Idram&IDBankSeveral real and profitable offers ahead of Black Friday: IDBank and IdramAraratBank Joins Social Impact Award 2025 Summit in LjubljanaIDBank issued the 1st tranche of bonds of 2026Ucom Supports the Development of Space Engineering in Armenia Prioritizing Information Security: IDBank and Idram Support APOCALYPSE CTF 2025IDBank's Representative, Innesa Amirbekyan Appointed Co-Chair of the ICC Banking Commission Task Force on GuaranteesUcom General Director Ralph Yirikian Awards Certificates to Participants of Cybersecurity Training Course Acba and Proparco mark one year of partnership, strengthening rural financing and Armenias’s economic resilienceAraratBank and Arca's joint campaign has endedIDBank: A Pioneer of Digital Banking and Innovation in ArmeniaGRAWE Group and C-Quadrat Investment Group have announced plans to acquire 100% of LIGA Insurance Company in Armenia Ucom Supports the Annual “Capture the Flag 2025” Cybersecurity Competition Financially Literate with Idram and IDBank: Next Stop – Nairi CampIdram received a permit to establish and operate the Armenian payment and settlement QR system IdramNetUcom Completes the Deployment of its 5G Network Across All Cities of Armenia Firebird, Inc. Secures U.S. Export License and Announces Dell Technologies as a Technology Partner, Establishing Major Milestones in Armenia’s AI and Digital FutureIDBank Receives Permission to Open a Representative Office in the United StatesRoboTon 2025 Competition Held with Idram’s Sponsorship“Armenian potential in Spain: Arman Mayilyan as a guest on the ‘Armenian Diaspora Communities’ program.” Final Results of the 20th Annual International Microelectronics Olympiad AnnouncedUnibank's VISA DIGITAL cards are now free Arca National Payment System, Bank of Georgia and Ameriabank Signed a Memorandum of Understanding