Հալեպի խաղաղ բնակիչները կրկին զինյալ ահաբեկիչների թիրախ են
SOCIETYԶինյալ ահաբեկչական խմբավորումներն ապրիլի 14-ին, խախտելով զինադադարը Հալեպում, հրթիռակոծել են քաղաքի զանազան շրջաններ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Բերիո լուրերը»:
Զինյալ ահաբեկչական խմբավորումների հրթիռակոծման թիրախն են դարձել Հալեպի տարբեր շրջաններ` հայաբնակ Վիլլաներ, Նոր Գյուղ, Սուլեյմանիե, նաև Թելեֆոն Հաուաի, Սեյրաֆի, ալ-Ճապրիյե, Մեյսելուն, Սուլեյման ալ-Հալապի, Շեյխ Մաղսութ, Արղուպ և այլ թաղամասեր:
Արձակված հրթիռների պայթելու պատճառով արձանագրվել են զոհեր և վիրավորներ: Վիրավորներն անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց: Հալեպում ռումբերի և հրթիռների պայթյունները, ավերածությունները շարունակվում են աննկարագրելի ձևով: Պայթյունները ծանր վնասներ են պատճառել շրջանի մեքենաներին, բնակարաններին, խանութներին, դարձել են նաև հրդեհի բռնկման պատճառ:
Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի խմբագրությունից տեղեկացանք, որ վաղ առավոտից սիրիական բանակը փորձում է իր հակակշռի տակ առնել ահաբեկչական խմբավորումների տեղակայված այն շրջանները, որտեղից նշյալ խմբավորումները թիրախ են դարձնում քաղաքի բնակչությունը։




