Չնայած ես ինձ Ռուսաստանի հայ չեմ համարում, բայց կոնֆլիկտի առաջին իսկ օրվանից ինձ պատասխանատու եմ զգում մեր՝ այսպես ասած լռության հարցում. Շողեր Գրիգորյանի հուզիչ խոստովանությունը
LIFEԱրցախյան քառօրյա պատերազմը ոտքի հանեց գրեթե ողջ աշխարհի հայերին, բացի Ռուսաստանի Դաշնությունում ապրող մեր հայրենակիցներից: Ռուսաստանաբնակ հայերի նման պահվածքը քննարկման թեմա է դարձել, շատերը չեն վարանում իրենց բողոքի խոսքը հղել նրանց, ովքեր ի տարբերություն աշխարհի տարբեր երկրներում ապրող հայերի, որոնք պարբերաբար բողոքի ցույցերով հանդես եկան ու Արցախի համար խաղաղություն պահանջեցին, նրանք լռեցին ու շարունակում են լռել: Այս թեմայի շուրջ Life.panorama.am-ը զրուցել է Մոսկվայում բնակվող հայ դերասանուհի Շողեր Գրիգորյանի հետ:
Մեզ հետ զրույցում դերասանուհին նշեց.
«Չնայած ես ինձ Ռուսաստանի հայ չեմ համարում, այնուամենայնիվ, կոնֆլիկտի առաջին իսկ օրվանից ինձ պատասխանատու եմ զգում մեր՝ այսպես ասած լռության հարցում։ Ես խորհրդակցել եմ տեղի մեր հայ ընկերների հետ․ մի մասը ասում է, որ դա միայն ավելորդ լարվածություն կարող է առաջացնել, մյուսներն էլ, որ ըստ այս երկրի օրենքի՝ մենք կարող ենք նույնիսկ դատարանի առջև կանգնել հակառուսականության կամ ծայրահեղականության մեջ կասկածվելու դեպքում։ Բայց, երբ ինքս նայում եմ համացանցում հասանելի ռուսական օրենսդրության այդ մասին համապատասխանող կետերին, ոչ մի կոնկրետ արգելք չեմ գտնում: Այս հարցի շուրջ կցանկանայի ավելի կոմպետենտ մարդկանց հետ խոսել, հասկանալ։ Մոսկվան հայտնի չէ իր մեծ բողոքի ցույցերով կամ ապստամբություններով, ստացվում է, որ սա դիկտատուրային երկիր է, ինչպիսին և միշտ է եղել»:
Շարունակությունն այստեղ:



