Զինյալներն ականանետներից գնդակոծում են Հալեպի քրիստոնյաներով բնակեցված թաղամասը
SOCIETYԱհաբեկիչները ականանետներից գնդակոծում են Հալեպի (Սիրիայի հյուսիս-արեւմուտք) քրիստոնյաներով բնակեցված Միդան թաղամասը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, իրադարձությունների վայրից հայտնել Է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:
Վերջին ժամվա ընթացքում յոթ ական Է ընկել Միդանի փողոցներում: Տուժածների մասին առայժմ տեղեկատվության չկա: Այն փողոցից, որտեղ ական Է պայթել, շտապօգնության մեքենա Է մեկնել:
Պայթյունների ձայներ են լսվել նաեւ անցած գիշեր:
Միդան թաղամասում ապրում են առավելապես հայեր եւ քրիստոնյա արաբներ:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



