Վարչապետն ընդունել է Իրանի արտահանման եւ զարգացման բանկի տնօրեն Ալի Սալեհ Աբադիին (ֆոտո)
POLITICSՎարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Իրանի արտահանման եւ զարգացման բանկի տնօրեն Ալի Սալեհ Աբադիին:
Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական համատեղ տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող մի շարք հարցեր: Վարչապետ Աբրահամյանը եւ Ալի Սալեհ Աբադին կարեւորել են երկու երկրների կառավարությունների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչումը եւ նշել, որ դրանք մեծ նշանակություն ունեն ինչպես Հայաստանի, այնպես էլ Իրանի համար:
Կողմերը համոզմունք են հայտնել, որ տարբեր ոլորտներում նախանշված ծրագրերի իրականացումն էապես կնպաստի երկու բարեկամ երկրների միջև տնտեսական կապերի զարգացմանն ու առևտրաշրջանառության ծավալների աճին:


1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



