Ճապոնիայի Sharp ընկերությունն արհեստական ինտելեկտով խոսող հեռախոս Է վաճառքի հանել
SOCIETYՃապոնիայի Sharp ընկերությունը շուկայում ներկայացրել Է մարդակերպ ռոբոտ-հեռախոս՝ արհեստական ինտելեկտով, որի հետ կարելի Է խոսել: 19,5 սանտիմետր բարձրությամբ եւ շուրջ 390 գրամ քաշով ապարատը կառավարվում Է ձայնով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Խոսակցությանը զուգընթաց այն աստիճանաբար իմանում Է իր տիրոջ հակումներն ու սովորությունները եւ սկսում Է իրեն համապատասխան կերպ պահել:
Օրինակ՝ ռոբոտ-հեռախոսը կարող Է ինքը պարզել եւ զեկուցել եղանակի կանխատեսումը կամ հեռուստահաղորդումների ծրագիրը, հայտնել, որ «զանգահարում Է աշխատանքային գործընկերը», ունակ Է ինքնուրույն անտեսելու առանձին մուտքազանգեր եւ նման բաներ:
Ապարատն, ինչպես նշվում Է, օժտված Է նաեւ զբոսնելու եւ նույնիսկ պարելու ունակությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



