Որն է գարնանային մազաթափության պատճառը եւ ինչպես դադարեցնել այն
LIFEԳարնանը տարբեր առողջական խնդիրներ են ի հայտ գալիս, որոնցից մեկն էլ՝ երեւի ամենատարածվածը, մազաթափությունն է։ Նախ այն պատճառների մասին, որոնք առաջացնում են այս խնդիրը։
1, Խնդիրներ վահանաձեւ գեղձի հետ։ Էնդոկրինոլոգը միշտ առաջինը հարցնում է՝ արդյոք մազաթափություն ունեք, թե ոչ։ Հորմոնալ շեղումներից մազաթափություն է սկսվում, հատկապես՝ այս եղանակին։
2, Երկաթի պակաս։ Գարնանը մարդկանց մոտ երկաթի պակաս է նկատվում, հեմոգլոբինն ընկնում է, ինչն էլ մազաթափության է բերում։
3, Սթրեսներ տարվա ընթացքում։ Սթրեսները կուտակվում են եւ գարնանը հետեւանքները երեւում են։ Մազերը սկսում են թափվել։ Ինչ անել՝ մազաթափությունը կանգնեցնելու համար։ Նախ պետք է իմանալ, որ որոշակի քանակի մազաթափությունը բնական է, օրինակ, մեկ օրվա մեջ մինչեւ 100 հատ մազ կարող է թափվել։
Բայց երբ այդ քանակը կտրուկ մեծանում է, արդեն լավ չէ։ Սկզբում մազերի որակն ընկնում է, եւ մազաթափություն է սկսվում։ Կարող եք դիմել բժշկի, ով համապատասխան բուժում կնշանակի։ Սակայն կարող եք նաեւ տնական միջոցների դիմել, հատկապես, երբ խնդիրը նոր է սկսվում։
Կարող եք սոխի եւ լիմոնի հյութը խառնել ու քսել մազարմատներին, թողնել մի 15 րոպե, ապա լվանալ։ Կարեւոր է նաեւ ճիշտ սննդակարգը։ Ավելի շատ բանջարեղեն ու մրգեր օգտագործեք, որոնք վիտամիններով կհարստացնեն օրգանիզմը, ինչն էլ կկանգնեցնի մազաթափությունը։
Պատրաստեց Past.am-ը:



