Yerevan, 26.March.2026,
00
:
00
BREAKING


Ադրբեջանը չլուծեց իր առջեւ դրած ոչ առավելագույն, ոչ էլ նվազագույն խնդիրը. ՀՀ ԱԳ նախարար

INTERNATIONAL NEWS

 Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ադրբեջանական ագրեսիան ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը բացատրում է այն հանգամանքով, որ Ադրբեջանը ձախողվել է բանակցային գործընթացում: Նրա խոսքով` եթե ժամանակին Ադրբեջանը ձախողվել էր ռազմական դաշտում, ապա փորձեց հաջողության հասնել դիվանագիտության մեջ, սակայն կրկին ձախողվեց: 

«Ձախողում չէ, ի՞նչ է, երբ ողջ միջազգային հանրությունը և այն ներկայացնող եռանախագահող երկրները խոսում են երեք հայտնի սկզբունքների մասին` ուժի և դրա սպառնալիքի չկիրառման, ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության, իսկ Ադրբեջանը խոսում է միայն մեկ սկզբունքի մասին: Արդյո՞ք հաջողություն է Ադրբեջանի համար, որ ամեն ձևով խուսափում են հղում կատարել և հիշատակել, որ հինգ հայտարարություններ կան, որոնք հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ գլխավոր փաստաթղթերն են` ընդունված եռանախագահող երկրների նախագահների կողմից: Դրա վառ ապացույցն էլ Ռիգայում անցյալ տարի կայացած Արևելյան գործընկերության գագաթնաժողովն էր, որին Ադրբեջանի նախագահը հրաժարվեց ներկա գտնվել, իսկ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը լքեց գագաթնաժողովն այն պատճառով, որ եզրափակիչ հռչակագրում հղում կար այդ հինգ հայտարարություններին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: 

Ադրբեջանի մեկ այլ ձախողման օրինակ Նալբանդյանը նշում է այն, որ եռանախագահներն ասում են՝ պետք է ստեղծել միջադեպերի հետաքննության մեխանիզմ, որը կարող է լինել նաև զսպման մեխանիզմ, իսկ Ադրբեջանն ընդդիմանում է այդ քայլին: «Դա հնչում է նաև ՄԱԿ-ից, ԵՄ-ից, տարբեր միջազգային այլ կառույցներից, իսկ Ադրբեջանը ձևացնում է, որ ոչ, այդպիսի բան գոյություն չունի»,- ասաց ՀՀ ԱԳ նախարարը: 

Անդրադառնալով եռանախագահների հասցեին հնչող քննադատություններին, թե իրենք ոչ միշտ են հասցեական հայտարարություններ անում, Նալբանդյանը հիշեցրեց, որ անցյալ տարի նրանք Ադրբեջանին վերաբերվող երեք շատ հստակ, հասցեական հայտարարություններ արեցին, որտեղ կոչ էին անում վերահաստատել հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման հանձնառությունը, որն Ադրբեջանն այդպես էլ չլսեց: Նրանք նաև կոչ արեցին համաձայնել այդ միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծմանը, ինչպես Հայաստանը և Ղարաբաղն են արել, սակայն Ադրբեջանը կրկին չհամաձայնեց:&n bsp;

«Կազանում նրանք հետքայլ արեցին արդեն, փաստորեն ձեռք բերված պայմանավորվածություններից: Ի՞նչ է, եթե ոչ ձախողում, որ Կազանից առաջ՝ Սոչիում, դրանից առաջ՝ Աստրախանում, Սանկտ-Պետերբուրգում նույն հետքայլերն էին անում, կամ Կազանից 10 տարի առաջ՝ Փարիզում, ոչ թե «մադրիդյան», այլ այսպես կոչված «փարիզյան» սկզբունքները կային, և թվում էր, որ կողմերը կարող էին որոշակի համաձայնության գալ, և Ադրբեջանը Քի Վեսթում` Ֆլորիդայում, հետքայլ արեց»,- հիշեցրեց Նալբանդյանը: 

Նրա ներկայացմամբ` հայտնվելով մի իրավիճակի մեջ, որ բանակցություններին ասելու բան չունի, Ադրբեջանը ստիպված էր անգամ հրաժարվել հանդիպել եռանախագահների հետ, ինչպես դա տեղի ունեցավ Վաշինգտոնում: 

«Ադրբեջանը չէր թաքցնում, իր սպառնալիքները հնչեցնում էր տարիներ շարունակ: Տարիներ շարունակ բոլորը կոչ էին անում հարգել հրադադարը, իսկ Ադրբեջանը ձևացնում էր, որ դա իրեն չի վերաբերվում: Իսկ հիմա գնաց ավելի լայնածավալ գործողությունների: Կարծում եմ՝ ակնհայտ է բոլորի համար, թե ով է սկսել: Զրույցների ընթացքում, որոնք ես ունեցել եմ իմ գործընկերների հետ, որևէ մեկի մոտ կասկած չի եղել, որ Ադրբեջանն է սկսել առաջինը: Պարզ էր իր նպատակը` այն, ինչ որ բազմիցս ասել էր` ռազմական ճանապարհով լուծել հիմնախնդիրը, ինչը նորից ձախողվեց: Կարծում եմ՝ իր առջև դրա ծ ո՛չ առավելագույն, ո՛չ էլ նվազագույն խնդիրը չլուծեց: Հիմա ստիպված կլինի վերադառնալ բանակցային գործընթացին: Բանակցությունները վերսկսելն էլ այդքան հեշտ չէ, համապատասխան պայմաններ է պետք ապահովել և եռանախագահների ջանքերն ուղղված են հենց դրան»,- ամփոփեց ՀՀ ԱԳ նախարարը:

Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes