Yerevan, 22.March.2026,
00
:
00
BREAKING


Զինվորի կյանքը շատ ավելի թանկ է, քան պարտավորությունները ԵԱՏՄ-ի կամ Անգելա Մերկելի առաջ.Սերգեյ Շաքարյանց

SOCIETY

Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցի կարծիքով՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը չպետք է այցելեր Մոսկվա՝ մասնակցելու ԵԱՏՄ միջկառավարական հանձնաժողովի նիստին:

Այս մասին նա հայտնեց Past.am-ի հետ զրույցում:

Ըստ Շաքարյանցի՝ եթե ՀՀ իշխանությունները մեղադրանք են ներկայացնում Ղազախստանին, որն իր քայլերով ԵԱՏՄ-ն քայքայում է, ապա շատ ճիշտ կլիներ գտնել մի ձև՝ հասկացնելու Ղազախստանի և Ռուսաստանի դեմ ուղղված մեր բողոքը: Բացի դրանից, մեր զրուցակցի խոսքով, պետք էր հետ կանչել Տիգրան Սարգսյանին, որը պաշտոն է ստացել ԵԱՏՄ-ում: Քաղաքագետի համոզմամբ՝ դա կլիներ նորմալ իշխանությունների քայլ: «Իշխանությունները պետք է հասկանան, որ մեր զինվորի կյանքը շատ ավելի թանկ է, քան պարտավորությունները ԵԱՏՄ-ի կամ Անգելա Մերկելի առաջ: Մի քիչ պետք է ազգային արժանապատվությունը բարձր պահել»,- ընդգծեց պարոն Շաքարյանցը:

Սերգեյ Շաքարյանցը դեմ է Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալուն, քանի որ դրանով Հայաստանը կզրկվի այն արտոնյալ գներից, որոնք սահմանվում են: «Բոլորս հասկանում ենք, որ գոյատևել ինչ-որ օդային տնտեսական տարածքում, հնարավոր չէ: Ես հավաստի կարող եմ ասել՝ որևէ երկիր Հայաստանին ավելի էժան վառելիք չի առաջարկի, չնայած նրան, որ կարող ենք փորձել բանակցել Իրանի հետ: Դուրս գալն անիմաստ է: Մեզ Եվրամիությունում չեն սպասում: Եթե Արևմուտքը թքած ունի 40 միլիոնանոց ուկրաինացիների վրա, բնական է, որ թքած կունենա նաև 3 միլիոն հայերի վրա»,- համոզված է Սերգեյ Շաքարյանցը:Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ից դուրս գալուն, քաղաքագետն ասաց, որ պետք եթե ոչ դուրս գալ, ապա գոնե սառեցնել մասնակցությունն այդ կառույցում կամ մնալ դիտորդ-երկրի կարգավիճակում, քանի դեռ չեն կարգավորվել որոշ տեխնիկական խնդիրներ: «Բայց այս հարցում չունենք այլընտրանք: Կարող են ՆԱՏՕ մտնելու կոչեր լինել: Ես դեմ եմ կտրականապես: Հունաստանը ՆԱՏՕ-ի մեջ է, նրանց հարցերը թուրքերի հետ լուծվո՞ւմ են: Համենայն դեպս, ՄԱԿ-ի դրոշի ներքո Կիպրոսի խնդիրը դեռևս լուծում չի ստացել, Հյուսիսային Կիպրոսը շարունակում զավթված մնալ թուրքերի կողմից:Հիմա պետք է ոչ թե ՀԱՊԿ-ից դուրս գալ, այլ պետք է օգտագործել այն իրավունքները, որոնք մենք ունենք որպես նախագահող երկիր: Պետք է դրդել Բելառուսին և այդ կառույցի մյուս անդամներին, որպեսզի նրանք հայտարարություններ անեն՝ շեշտելով, որ Ադրբեջանի արածն ագրեսիա է: Բայց Սերժ Սարգսյանը դա չի անի: Նա ուզում է, որ իր «նեղացած հայացքից» Պուտինն ու Լուկաշենկոն ազդվեն՝ ուղարկելով մեծ բանակ, որը սեփական կորուստների գնով ոչնչացնի Ադրբեջանը կամ Թուրքիան, նվիրեն հայերին:Սա բոլոր հայ «դուքյանչիների» երազանքն է՝ թող ուրիշն անի ու մեզ նվիրի: Բայց կներեք, դա էշություն է: 21-րդ դարում հետամնաց հոգեբանության դրսևորում է նման մտածելակերպ ունենալը: Ոչ ոք չի անցնի քո կողմը, մինչև չտեսնի քո անկոտրում կամքը»,- նշեց քաղաքագետը:

Մեր զրուցակցի կարծիքով՝ պետք է ճիշտ ընտրել պատերազմներից հետո այցելությունների վայրերը: Նրան պնդմամբ՝ չարժե նետվել «երրորդ կարգի» երկրների վարչապետի գիրկը, երբ առաջնահերթ հարկավոր էր այցելել Իրան, քանի որ պատերազմական օրերին հայտարարություններ կային հենց Իրանից: «Ես ստիպված եմ ասում, որ Սերժ Սարգսյանի խորհրդականները բան չեն հասկանում քաղաքականությունից, այդպես էլ բան չեն հասկացել նախագահական երկու ժամկետների ընթացքում: Բայց դա ամոթ է և՛ Սերժ Սարգսյանի համար, և՛ այն մարդկանց, ովքեր խորհուրդ են տվել այցելել Գերմանիա: Լսե՛ք, Էրդողանն իր ձեռքով ահաբեկչություններ է սարքում իր երկրում, հետո դա պատճառ է բռնում, որ չայցելի նույնիսկ Ադրբեջան, քանի որ երկրում սուգ է: Մեր նախագահը չի մնում Երևանում այդ օրերին, երբ զոհված զինվորների մարմիններ ենք ստանում, նա գնում է կանցլեր Մերկելի հետ հանդիպման ու «Դոյչե Վելեին» հարցազրույց տալու: Ինքն ապացուցում է, որ քաղաքականությունից հեռու մարդ է: Ոչ մի տեղ չպետք է գնալ, հարկավոր է մնալ ազգի հետ: Բայց եթե գնում ես, ապա գոնե գնա Իրան, որտեղից այս վերջին գործողությունները գնահատվել են որպես «ագրեսիա Իրանի տարածքի դեմ»:

Նախագահի այդ կոպիտ սխալները դեր կխաղան հետագայում: Տա Աստված, որ շատ ծանր չնստի այդ ամենը շարքային քաղաքացու ուսին: Ես ապագան գուշակել չեմ կարող, չգիտեմ՝ ինչ կլինի»,- ասաց Սերգեյ Շաքարյանցը:

Լևոն Փանոսյան

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California