Ինչու են կանայք այդքան շատ ցանկանում ամուսնանալ
LIFEՇատ կանանց համար կյանքի գլխավոր նպատակն ամուսնանալն է։ Եթե մինչեւ որոշակի տարիք կինը դեռ ամուսնացած չէ, ապա, շրջապատի կարծիքով, նրա հետ մի բան այն չէ։ Ահա թե ինչու են կանայք այդքան ցանկանում ամուսնանալ։
1, «Ինձ վերջապես հանգիստ կթողնեն» Իրականում շրջապատը չամուսնացած կնոջ վրա լուրջ հոգեբանական ճնշում է գործում։ Յուրքանչյուրն իր իրավունքն է համարում հարցնել՝ ինչու չես ամուսնանում, երբ ես ամուսնանալու եւ այլն։ Դրա համար հաճախ կանայք սկսում են «խաղալ կանոններով» եւ ամուսնանում են, որպեսզի իրեն հանգիստ թողնեն։
2, «Ես ինձ ավելի վստահ կզգամ» Կանանց միշտ մեկը պետք է, որպեսզի իրեն ավելի վստահ զգա, նրանք կարծում են, որ ամուսնությունն իրենց ինքնավստահություն կհաղորդի։
3, Ամուսինը կապահովի ու կպաշտպանի Շատ դեպքերում գլխավոր պատճառը սա է, որ կանայք ամուսնանում են։ Ցանկանում են լինել «ամուր պատի հետեւում»։
4, «Նա ինձ կհասկանա»։ Հաճախ կինը փնտրում է մեկին, ով կհասկանա իրեն, կկիսի իր մտքերն ու հետաքրքրությունները։ Եւ հենց սա էլ պատճառներից մեկն է, որ նա ամուսնանում է։
Պատրաստեց Past.am-ը:



