«Տղաներից ոչ ոք չմտածեց փախչելու մասին». «Երկիրն այսօր»-ի նկարահանող խումբը Սիսիանի հոսպիտալում էր (տեսանյութ)
VIDEOyerkirmedia.am-ը գրում է.
«Երկիրն այսօր»-ի նկարահանող խումբն այցելել է Սիսիանի հոսպիտալ, որտեղ այրվածքներով հոսպիտալացված է սերժանտ Արման Մալխասյանը: Նա ապրիլի 2-ի եղածը հիշելուշատ ժամանակ ունի. մինչեւ Սիսիանի հոսպիտալում կապաքինվեն վեքերը, ձեռքերի այրվածքները կբուժվեն:
Հպարտությամբ է պատմում, թե ինչպես իր մարտական դիրքում ոչ ոք չմտածեց փախչելու մասին, վախենալու ժամանակ եւ սխալվելու իրավունք էլ չունեին: Դիրքը հրահանգավորված էր, սպասում էին հարձակմանը, սակայն խոստովանում է՝ տղաները նման մասշտաբի գործողությունների չէին սպասում, առավել եւս՝ կրակոցներ՝ հենց գլխավերեւում: Նրանց մարտական դիրքի վրա էր նշան բռնել հակառակորդի ուղղաթիռը: Հենց այդ ժամանակ էր, որ ընկերը՝ Նարեկը հասցրեց խոցել այն, իրենք էլ ձեռքները ծալած չնստեցին. այրվող ընկերոջն օգնելու ընթացքում Արմանն էլ այրվածք ստացավ:
Հիմա սերժանտը մի ցանկություն ունի՝ շուտ ապաքինվել ու գնալ առաջնագիծ:



