Եթե ծխում եք 5 տարուց ավելի․ ընդունեք այս բնական միջոցն ու մոռացեք հազի մասին
LIFEԵթե դուք ծխում եք հինգ եւ ավելի տարիներ, հավանական է, որ ձեզ մոտ բրոնխիտ առաջացած լինի, ինչը վերածվի քրոնիկ հազի։ Եթե չեք կարողանում թողնել ծխելը, ապա փորձեք այս բնական միջոցը, որպեսզի անցկացնեք հազը։
Բաղադրությունը՝
400 գրամ սոխ
1 լիտր ջուր
2 ճաշի գդալ քրքում
400 գրամ շագանակագույն շաքար
Մի կտոր կոճապղպեղ
Պատրաստման եղանակը՝
Կաթսայի մեջ լցրեք ջուրն ու շաքարը, խառնեք։ Ավելացրեք մաքրած, 4 մասի բաժանած սոխը։ Ապա ավելացրեք քրքումն ու կոճապղպեղը։ Այս ամենը դրեք կրակին, թողեք եռա։ Երբ սկսի եռալ, կրակն իջեցրեք։ Երբ խյուսի քանակը կրկնակի նվազի, հանեք կրակի վրայից, թողեք սառչի։ Լցրեք ապակե տարրայի մեջ, 2 ժամ թողեք մնա, ապա դրեք սառնարանը։
Առավոտյան դատարկ ստամոքսին 2 գդալ ընդունեք, ապա երեկոյան՝ ուտելուց 2 ժամ անց, կրկին 2 գդալ ընդունեք։
Պատրաստեց Past.am-ը:



