Yerevan, 30.January.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանի բնակչության թիվը 1990-ականներից սկսած կրճատվել է

SOCIETY

Հայաստանի ժողովրդագրությունը Անկախությունից հետո հիմնականում գրանցել է բացասական ցուցանիշներ: Մոտավորապես կրկնակի անկում է ապրել ծնելիության գործակիցը. պարզ վերարտադրություն Հայաստանում տեղի չի ունենում: Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գործադիրներկայացուցիչ< /b> Գարիկ Հայրապետյանը:

1989-90 թ.թ. Հայաստանում տարեկան գրանցվել է մոտ 81.000 ծնունդ. հիմա տարեկան ծնվում է 42.000 երեխա: 1993 թ. սկսած Հայաստանում սկսվեց նկատվել սեռերի անհամամասնություն: «Մոտավորապես այս շրջանում ուլտրաձայնայինհետազոտությունները հասարակության համար դարձան ավելի հասանելի, իսկ հայկական ընտանիքներում շատ հաճախ են նախընտրում ունենալ տղաերեխա»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշել է Հայրապետյանը:

Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի կատարած ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մինչև 2060 թ. 93.000 աղջիկ կամ ապագա մայր չի ծնվի: Դա բավականին լուրջ ազդեցություն կունենա Հայաստանի ժողովրդագրության վրա: Մյուս կողմից՝ 63-ից բարձր տարիքի բնակչությունը Հայաստանում կազմում է 16,8 %: «Սա նշանակում է, որ մենք մոտեցել ենք ծերացող ազգերի շեմին»,- մանրամասնեց Հայրապետյանը: Կանխատեսումների համաձայն՝ միգրացիոն աճի և ծնելիության անկման արդյունքում մինչև 2050թ. ծերացումը կհասնի 25%-ի: Հարկ է նաև նշել, որ մինչև 2000-ականները բարձր արտագաղթի հոսքի արդյունքում Հայաստանից հեռացել  1 մլն մարդ: 2000-2007 թ.թ. տվյալներըկայունացան և 2006-2007 թ.թ. նույնիսկ գրանցվեց որոշ քանակի ներգաղթ:

«ՄԱԿ-ի կանխատեսումներից ամենահոռետեսական տարբերակի դեպքում Հայաստանի բնակչությունը մինչև 2100 թ. կկրճատվի՝ հասնելով 1 մլն, իսկ ամենալավատեսական տարբերակի դեպքում կհասնի 3,2 մլն»,- հավելեց նա:

ՀՀ Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությանժողովրդագրության բաժնի պետ Վանիկ Բաբաջանյանը իր հերթին նշեց, որ Հայաստանի անկախացումից հետո բնակչությանը կրճատումը պայմանավորված է մի քանի գործոնով: «Նախ՝ 1980-ականներին Հայաստանից արտագաղթել են որոշ ազգային փոքրամասնություններ, դրան հաջորդել են Սպիտակի ավերիչ երկրաշարժը, Արցախյան ազատամարտը և 1990-ականների առաջին կեսին մեծ ծավալի հասած արտագաղթը»,- ասաց Բաբաջանյանը:

Նա նշեց, որ իրավիճակը շտկելու համար ժամանակի ընթացքում որդեգրվել և սկսել են իրականացվել միջոցառումների համալիր: Թեպետ այդ ծրագրերի մի մասը ֆինանսական առումով դժվարությունների առաջ է կանգնում, սակայն սոցիալական պաշտպանության ծրագրերի շարունակակությունն ապահովված է: «Ծնունդների խրախուսումը միայն ծննդյան միանվագ նպաստ տալով չի ավարտվում: Դա շատ ավելի մեծ ու գլոբալ բաղադրիչներ ներառող համակարգ է»,- ընդգծեց նա: Բաբաջանյանը ավելացրեց, որ երկու տարի առաջ ՀՀ-ում ներդրվեց ընտանեկան դրամագլուխը, որն անընդհատ գտնվում է փոփոխություննե րի մեջ՝ ի նպաստ հասարակության:

Բացի այդ 2016 թ. հունվարի մեկից ՀՀ-ում ներդրվել է մայրության նպաստը, որը չաշխատող մայրերին տրամադրում է ֆիքսված չափով գումար՝ 126.000 դրամ: Բաբաջանյանը հարկ համարեց նաև նշել, որ ՀՀ կառավարությունը քննարկում է 2016-2018 թ.թ. Ազգային ծրագիրը, որը ներկայացնում է առաջիկա 2-3 տարիների ընթացքում իրականացվելիք հիմնական միջոցառումները: 

The Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education