Yerevan, 26.March.2026,
00
:
00
BREAKING


ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովի նախագահը խոսել է գլխավոր քարտուղարի ընտրության մասին

INTERNATIONAL NEWS

Միավորված ազգերի կազմակերպության Ընդհանուր վեհաժողովի 70-րդ նստաշրջանի նախագահ Մոգենս Լիքքեթոֆտը խոսել է ՄԱԿ-ի նոր Գլխավոր քարտուղարի ընտրության մասին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՄԱԿ-ի Հայաստանի գրասենյակից: Ստորև ներկայացնում ենք ելույթն ամ բողջությամբ: 

«ՄԱԿ-ն այս տարի կընտրի իր հաջորդ Գլխավոր քարտուղարին: Մենք պետք է ընտրենք լավագույն թեկնածուին:

Հաճախ սա դիտարկվում է որպես աշխարհի ամենաանհավանական աշխատանք:

Փաստորեն, Գլխավոր քարտուղարը կստանձնի իր պաշտոնը 2017 թվականի հունվարի 1-ին, ինչը դժվար չէ պատկերացնել հետևյալ գործոնների հենքի վրա. սարսափելի հակամարտություններ և մարդկային տառապանքներ Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի և Եվրոպայի որոշ շրջաններում, բոլորիս համար վտանգ ներկայացնող բռնի ծայրահեղականություն, խտրականության շարունակական դրսևորում կանանց և աղջիկների նկատմամբ, օտարատյացության մտահոգիչ աճ, ծայրահեղ աղքատության դեմ պայքարող ավելի քան 800 միլիոն մարդ, մոտ 60 մլն. տեղահանվածներ ամբողջ աշխարհում, եզակի հնարավորություն լուծելու կլիմաjի փոփոխության հիմնախնդիրն ու իրագործելու Կայուն զարգացման նպատակները քանի դեռ ուշ չէ, և ունենալ աշխարհի առջև ծառացած մարտահրավերներին դիմակայող ու նոր նպատակները որդեգրող Կազմակերպություն:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի դերը

Շատերը ենթադրում են, որ ՄԱԿ-ի ամենաբարձրաստիճան պաշտոնյան պետք է կոչվի կամ Գլխավոր, կամ Քարտուղար: Սա չափազանց պարզունակ բնորոշում է, քանի որ Գլխավոր քարտուղարը պետք է լինի ավելին, քան ենթադրում են վերոնշյալ երկու կոչումները առանձին վերցրած: Նա պետք է լինի՝

  • բարոյական խիզախության և ազնվության տեր անձ` կին թե տղամարդ, ով լսելի կդարձնի աշխարհի ամենախոցելի իրավիճակում գտնվող անձանց ձայնն ու կարտացոլի ՄԱԿ-ի իրական իդեալներն ու նպատակները,
  • աշխարհի առաջատար դիվանագետը, ով կօգտագործի իր ինքնիշխանությունը, անկողմնակալությունն ու ստանձնած պարտավորությունները` կանխելու հակամարտությունները, բանակցելու խաղաղության գործընթացի շուրջ և սատարելու մարդու իրավունքների պաշտպանությանը,
  • քաղաքական մեծ համբավի և հզոր առաջնորդական հմտությունների տեր անհատ, ով ի զորու է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ուշադրությունը սևեռել այնպիսի հարցի (հարցերի) վրա, որ սպառնում է միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանմանը,
  • որպես ՄԱԿ-ի գլխավոր վարչական պաշտոնյա` Գլխավոր քարտուղարը պետք է ձևավորի միասնականության, արդարության, ձեռնհասության և արդյունավետության մշակույթ ՄԱԿ-ի ողջ ընտանիքի համար և վերահսկի մոտ 10 մլրդ. բյուջե ունեցող այս հսկայական կազմակերպության գործունեությունը, ավելի քան 40 հազար աշխատակցի և 41 խաղաղարար գործողություններ ամբողջ աշխարհում։
  • Գլխավոր քարտուղարը պետք է ունենա միջանձնային հարաբերությունների և հաղորդակցման ուժեղ հմտություններ և ունակ լինի հեշտորեն առաջ ընթանալու այս բազմաբևեռ աշխարհում և նպաստելու դեպի կայուն զարգացում գլոբալ անցմանը:

Ընտրության հին գործընթացը

 Նախկինում ընդհանրապես չկար որևէ հստակություն այն հարցերի վերաբերյալ, թե երբ էր սկսվում ընտրական գործընթացը կամ, թեև անհավատալի է, բայց թե ով էր իրականում հավակնում այդ պաշտոնին: Բացի այդ, չկային աշխատանքի պաշտոնական նկարագիր և թեկնածուների հետ առանձին ու ազատ շփման իրական հնարավորություն ոչ միայն ՄԱԿ-ի լիիրավ անդամների, այլև հանրության համար:

Բանակցություններն ընթանում էին փակ դռների ետևում հիմնականում ՄԱԿ-ի 5 մշտական անդամների մասնակցությամբ. ութ գլխավոր քարտուղարներից և ոչ մեկը իգական սեռի ներկայացուցիչ չէր, և սա հիմնականում ձևական նշանակում էր Ընդհանուր վեհաժողովի կողմից:

 Հաջորդ Գլխավոր քարտուղարին ընտրելու առավել լավ եղանակ

Վերջին փոփոխությունները ընտրական գործընթացում, համաձայնեցված Ընդհանուր վեհաժողովի բոլոր 193 անդամ-պետությունների կողմից, իրական հնարավորություն են ընձեռում այն դարձնել առավել թափանցիկ, ավելի ներառական և ամենակարևորը` ավելի արդյունավետ:

Սակայն, թերևս ընտրության հնագույն գործընթացից անցում կատարելու մեծագույն հնարավորությունը կայանում է թեկնածուների հետ բաց երկխոսություններ անցկացնելու մեջ: Այս երկխոսությունները, որ ոմանք կոչում են «Գլխավոր քարտուղարի լսումներ», կսկսվեն ապրիլի 12-ից:

Յուրաքանչյուր թեկնածու պետք է հանդես գա տեսլական բովանդակային ելույթով ՄԱԿ-ի առջև ծառացող մարտահրավերների և հնարավորությունների, ինչպես նաև նոր Գլխավոր քարտուղարի դերի վերաբերյալ: Երկու ժամ նրանք կպատասխանեն ինչպես ՄԱԿ-ի լիիրավ անդամների, այնպես էլ քաղաքացիական հասարակության կողմից եկած հարցերին, և յուրաքանչյուր երկխոսություն կհեռարձակվի ուղիղ եթերով: Երկխոսությունները կշարունակվեն նոր թեկնածուների հետ, մինչև որ Անվտանգության խորհուրդը կկատարի իր առաջարկությունը:

Փոփոխության հնարավորություն

Անշուշտ, այս նորամուծությունները չունեն բավարար ներուժ ստեղծելու թափանցիկության և ներառման նոր չափանիշ միջազգային հարաբերություններն ընդգրկող հարցերի շուրջ: Դրանք պարզապես մեծացնում են մեր հնարավորությունները` ընտրելու ՄԱԿ-ի առաջնորդի պաշտոնի համար պայքարող լավագույն թեկնածուին: Այդ փոփոխությունները նաև արտացոլում են պատմության մեջ մի դրվագ, երբ Ընդհանուր վեհաժողովը` աշխարհի ամենաներկայացուցչական և ամենաժողովրդավարական որոշում կայացնող մարմինը, կվերահաստատի ինքն իրեն»:

 

Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes