Լոռի գաղթած մազապուրծ թալիշեցիները վերապրում են այս օրերի արհավիրքը (տեսանյութ)
SOCIETY
Թշնամու ռմբակոծության տակ հայտնված Արցախի Թալիշ գյուղից վեց ընտանիք մազապուրծ փախել, եկել է Լոռու Շահումյան գյուղ: Թալիշում այդ ժամանակ 150 ընտանիք կար, 450 մարդ, պատմում են, որ մի քանիսն էլ սեպտեմբերին են զոհվել թշնամու գնդակից: Այս անգամ էլ, երբ սկսվել են կրակոցները, Վասյա և Լարիսա ամուսիններն իրենց յոթ թոռներին պատսպարել են նախ՝ նկուղներում՝ մինչև լուսաբաց, բայց, տեսնելով, որ կրակոցները չեն դադարում, թաքուն, «ծմակների միջով» հարսներով, երեխաներով մի կերպ փախել-եկել են այստեղ: Իսկ որդիները մնացել են Արցախում՝ պաշտպանելու հայրենիքը: «Թողել ենք եկել՝ դատարկ, տկլոր»,- պատմում է տիկին Լարիսան ու վերապրում ողջ արհավիրքը:
Մյուս ընտանիքի պապն էլ, որ գնդակոծված, բեկորներից վնասված մեքենայով է գերդաստանին բերել-հասցրել Հայաստան, շնորհակալ է Աստծուց թոռնիկ-ծոռնիկների ողջության համար, բայց հայրենասեր արցախցու համար անփոխարինելի է հայրենի հողը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Ադրինե Թորոսյան




















































