Yerevan, 30.January.2026,
00
:
00
BREAKING


Ադրբեջանի բանակում կռվող թալիշները Արցախի կռիվն իրենց պատերազմը չեն համարում

SOCIETY

Արցախա-ադրբեջանական սահմանին չորսօրյա պատերազմը Բաքվում մի շարք հարցերի պատասխանը տվեց: Այս պատերազմն ու դրան հետեւած  արձագանքները բացահայտեցին ոչ միայն Ադրբեջանի զինված ուժերի թույլ կողմերը ու ԻՊ անդամների ներգրավվածությունը Զինված ուժերին, այլեւ հանգամանքը, որ առաջնագծում կռվող տղաների գերակշիռ մասն ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ են՝ առանց հատուկ պատրաստության, մարտական ոգու կամ հայրենիքի հանդեպ թեկուզ նվազագույն հարգանքի: Առաջնագծում բացառապես ազգային փոքրամասնության ներկայացուցիչների լինելը նախ խոսում է Ադրբեջանում ոչ թափանցիկ զորակոչի եւ պաշտպանական գերատեսչության` որպես պետական համակարգի կոռումպացվածության, նաեւ ազգային փոքրամասնություններից ազատվելու պետական լուրջ ծրագրերի մասին: Ակնհայտ է որ այս մարտական գործողություններով Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը փորձում էր միանգամից երկու հարց լուծ ել՝ առաջնագծում պայքարել հայերի դեմ ու երկիրն ազատել ազգային փոքրամասնություններից՝ հատկապես լեզգիներից եւ թալիշներից: Հետաքրքրական է նաեւ այն հանգամանքը, որ ոչ բոլոր թալիշցիներն են ցանկանում պատերազմել կամ ոչ բոլորն են հայերին համարում թշնամի:

«Սա մեր պատերազմը չէ». սա Թալիշների ազգային հեռուստատեսությամբ հեռարձակված հաղորդման անունն է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ավելի քան մեկ ժամ տեւողությամբ  հաղորդման ժամանակ մեկնաբանն անդրադառնում է ապրիլին արցախա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած մարտական գործողություններին ու այդ գործողությունների ժամանակ զոհված ազգային փոքրամասնության ներկայացուցիչներին:  Հաղորդման ժամանակ մեկնաբանը շեշտում է, որ պատերազմի ժամանակ ադրբեջանական կողմը կրել է լուրջ կորուստներ՝ ինչպես տեխնիկական, այնպես էլ մարդկային: «Այդ զոհերի մեջ շատ են մեր եղբայրները՝ թալիշները: Ինչպես նախորդ դեպքերում, այս անգամ էլ թալիշ զինվորներն առաջին գծում են: Նրանք ստիպված են ենթարկվել բռնակալի հրամաններին եւ զոհվել այլոց շահերի համար»,- ասում է մեկնաբանն ու ցավով փաստում, որ թալիշները իրենց կյանքը զոհում են Ալիեւի պարտված ծայրահեղականության դեմ՝ չհասկանալով, որ այդ կերպ աջակցում են սեփական թշնամուն:

Հաղորդումը համացանցում լուրջ քննարկումների թեմա է դարձել: Բազմաթիվ թալիշներ հեռուստաընկերության Youtube-ի էջում մեկնաբանություններ են թողել` խնդրելով հաղորդման հեղինակին հաղորդում պատրաստել նաեւ այն մասին, թե ինչպես են ադրբեջանցիներն իրենց հետ վարվել Արցախյան պատերազմի ժամանակ: Շատ թալիշներ ներողություն են խնդրել, որ իրենց զինակիցները դիրքերում կռվում են հայերի դեմ՝ շեշտելով, որ նրանք ընդամենը ենթարկվում են Ալիեւին եւ հայերին թշնամի չեն համարում: Այս առնչությամբ հետաքրքրական են նաեւ ադրբեջանցիների մեկնաբանությունները. Օրինակ, մեկ ն ասում է. «Եթե Ադրբեջանում ապրող ազգային փոքրամասնություններին դուրս չի գալիս կյանքը Բաքվում, թող իրենք էլ հեռանան: Իրենց ոչ ոք չի ստիպում ապրել մեզ հետ»: Կամ մյուսը. «Տխմարներ, կարծո՞ւմ եք հայերը ձեզ հետ ավելի լավ են վարվելու, որ այս պահին նրանց եք պաշտպանում»: 

The Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education