Yerevan, 30.January.2026,
00
:
00
BREAKING


Արցախի մերօրյա հերոսներին ավտոմեքենա են նվիրել

SOCIETY

 Ռուսաստանաբնակ բարերարներ Կարեն Խաչատրյանի և Արթուր Վարժապետյանի կողմից ԼՂՀ պաշտպանության բանակին են նվիրաբերվել մարդատար և շտապօգնության «Նիվա» և «ՈւԱԶ» մակնիշի ընդհանուր առմամբ 17 ավտոմեքենաներ, որոնց բանալիներն ապրիլի 12-ին ՊԲ ներկայցուցչին է հանձնվել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Արցախպրես»-ը, բարերարները «Նիվա» մակնիշի ավտոմեքենաներ են նվիրել ՊԲ զինծառայողներ՝ Մարատ Պետրոսյանին, Նարեկ Մալխասյանին և Գևորգ Մանուկյանին, ովքեր օրերս հակառակորդի նախահարձակ գործողությունների ընթացքում խոցել են ադրբեջանական 2 ուղղաթիռ, 5 տանկ և 1 ՀՄՄ: Ավտոմեքենաների բանալիներն անձամբ հասցեատերերին է հանձնել ու շնորհավորել ԼՂՀ Պաշտպանության նախարար, գեներալ լեյտենանտ Լևոն Մնացականյանը:

ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը, շնորհավորելով զինվորներին, մասնավորապես ասել է. «Հպարտանում ենք ձեզնով և մեր բոլոր այն հայորդիներով, ովքեր այս օրերին ապացուցեցին, որ Հայաստանը հավերժ է և Արցախը մնալու է հայկական, այդ ամենը իրականություն է դառնում և դարձել ձեզ նման տղաների շնորհիվ»:

ՊԲ ժամկետային զինծառայող Մարատ Պետրոսյանը, ով ադրբեջանական ագրեսիայի օրերին ոչնչացրել է հակառակորդի 5 տանկ և 1 ՀՄՄ, լրագրողների հետ ճեպազրույցում շնորհակալություն է հայտնել նվերի համար: «Երբ խոցում էի թշնամու տանկերը, այդ պահին մտածում էի թշնամուն թույլ չտալ թեկուզ մեկ մետր առաջ գալ: Ես իմ պարտքն եմ կատարել: Այսօր էլ պատրաստ եմ պաշտպանել իմ հայրենիքը ու ամուր պահել մեր սահմանները: Հիմա ավելի փորձառու եմ դարձել: Ուզում եմ բոլոր հայ մայրերին կոչ անել, որ նրանք միշտ հանգիստ ու անհոգ լինեն, որովհետև մենք ամուր կանգնած ենք դիրքերում»,- ասել է Պետրոսյանը:

Թշնամական ուղաթիռներից մեկը խոցած Գևորգ Մանուկյանն իր հերթին շնորհակալություն հայտնելով նվերի համար ասել է. «Նվերի համար անշուշտ շատ ուրախ եմ, սակայն նշեմ, որ այս ամենը մենք արել ենք հանուն մեր հայրենիքի, հանուն մեր ծնողների ու հայ ազգի»: Գևորգ Մանուկյանի հայրը՝ Հովհաննես Մանուկյանը, ով նույնպես ներկա էր արարողությանը լրագրողների հետ կիսելով որդու ուրախությունը նշել է, որ իրենք լավ երեխա են դաստիարակել, բայց բանակն էլ իր հերթին դաստիարակել է, որպես լավ զինվոր, հայրենիքի սահմանները անառիկ պահող տղամարդ:

ՊԲ զինծառայող Նարեկ Մալխասյանը, ում ևս հաջողվել է թշնամու ուղղաթիռ խոցել, ասել է, որ շնորհակալ է նման գնահատանքի արժանանալու համար: «Ամեն ինչ մենք արել ենք մեր հայրենիքի համար: Որախ եմ, որ բացի իմ ընտանիքից իմ արարքի համար կարողացել եմ ուրախացնել մեր ժողովրդին: Հպարտ եմ դրա համար, հպարտ եմ իմ ընկերների համար և խոնարհվում եմ մարտերում զոհված մեր բոլոր զինվորների հիշատակի առաջ»,- ասել է Մալխասյանը:

Բարեգործների կողմից նվիրաբերվել են «ՈւԱԶ» մակնիշի 9 ունիվերսալ ավտոմեքենա, 2 «Նիվա» և 6 «Շևրոլետ Նիվա» մակնիշների ավտոմեքենաներ: Բացի այդ, բարեգործության շրջանակներում Արցախ են ճանապարհվել 2 «Ուրալ» և 2 «Կամազ» մակնիշների բեռնատար ավտոմեքենաներ:

The Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education