Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման հետևանքով հայ զինծառայող է վիրավորվել
SOCIETYԼեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանն անցնող գիշեր ևս խախտել է կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը, ինչի հետևանքով մեկ զինծառայող վիրավորվել է: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ ՊԲ մամուլի ծ առայությունից:
ԼՂՀ ՊԲ հայտարարության մեջ ասվում է. «Ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունը մնացել է նույնը: Հակառակորդը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից խախտել կողմերի միջև ձեռքբերված կրակի դադարեցման մասին բանավոր պայմանավորվածությունը՝ կրակելով ինչպես դիպուկահար զենքերից, այնպես էլ նռնականետերից:
Ընդհանուր առմամբ, նշված ժամանակահատվածում ադրբեջանական զինուժը կատարել է 106 խախտում: Իրավիճակը կայունացնելու նպատակով ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հակառակորդին պատասխանել են 23 անգամ:
Հակառակորդի խախտումների հետևանքով վիրավորվել է ՊԲ 1 զինծառայող: Ղարաբաղյան ուժերը շարունակում են ուշադիր հետևել մարտագծում տիրող իրավիճակին և անհրաժեշտության դեպքում դիմում հակաքայլերի»:



