Դատարանն ապրիլի 14-ին կհրապարակի Լեւոն Հայրապետյանի նկատմամբ դատավճիռը
SOCIETYՄոսկվայի Զամոսկվորեչյան դատարանն ապրիլի 14-ին կհրապարակի ձեռնարկատեր Լեւոն Հայրապետյանի նկատմամբ դատավճիռը, որը մեղադրվում է 700 հազար դոլար գումարի խարդախության մեջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դատարանի դահլիճից հայտնել Է ՏԱՍՍ-ի թղթակիցը:
«Դատարանն ապրիլի 14-ին կհրապարակի այդ գործով դատավճիռը»,-ասել Է դատավորը:
Ապրիլի 12-ին ավելի վաղ կողմերի դատական վիճաբանությունների ընթացքում դատախազը խնդրել Է Հայրապետյանի նկատմամբ պատիժ նշանակել ընդհանուր ռեժիմի գաղութում յոթ տարվա ազատազրկման տեսքով, ինչպես նաեւ նրանից 20,8 մլն ռուբլի գանձել հօգուտ տուժածների:
Լեւոն Հայրապետյանը մեղադրվում է ՌԴ Քրեական օրենսգրքի 159 հոդվածի չորրորդ մասով («Խարդախություն»): Հետաքննության վարկածով՝ նա փաստաբան Սերգեյ Անտոնովի հետ համատեղ Բաշկիրիայից նախկին սենատոր Իգոր Իզմեստեւի մորից 700 հազար դոլար է վերցրել նրա որդու նկատմամբ դատավճռի մեղմացմանը աջակցելու համար: Սակայն նա դատավճռի վրա իրապես ազդել չԷր կարող:
Իզմեստեւը ցմահ բանտարկության է դատապարտվել մի շարք առանձնապես ծանր հանցագործությունների համար:
Հայրապետյանն իր մեղքը չի ընդունում:
Հայրապետյանը ձերբակալվել է 2014 թվականի հուլիսին Իզմեստեւի խոստովանական ցուցմունքներից հետո: Բիզնեսմենը մեղադրվում է նաեւ Բաշկիրիայի ջերմաէներգետիկական համալիրի ձեռնարկությունների գույքի լեգալացման գործով, որն ստացվել է հանցավոր ճանապարհով:



