Էթիկայի հանձնաժողովին Մհեր Սեդրակյանի գործը քննելու համար ևս 20 օր է պետք (տեսանյութ)
INTERVIEW
Մարտի 15-ին ԱԺ Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովը դռնփակ նիստում որոշում էր կայացրել լրագրողական երեք կազմակերպությունների դիմումը վարույթ ընդունելու մասին։ Հիշեցնենք, որ «Մեդիա և իրավունք», «Լրագրողների միավորում» և «Ազատ լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ները խնդրել էի հանձնաժողովին քննել Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի պահվածքը: Վերջինս տեսախցիկների առաջ հայհոյել էր լրագրողներին։ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի համաձայն՝ հանձնաժողովը պետք է որոշում ընդունի 30 օրվա ընթացքում, այսինքն՝ ամենաուշը ապրիլի 15-ին հանձնաժողովը պետք է նիստ գումարի և հայտնի որոշման մասին։
Նկատենք, որ մինչև այդ հանձնաժողովը լսել էր միայն դիմումատու կողմին, իսկ ապրիլի 4-ին պետք է լսեր նաև Մհեր Սեդրակյանին, սակայն այդ նիստը չկայացավ։ Այսօր լրագրողների հետ զրույցում հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը տեղեկացրեց, որ 20 օրով մտադիր են երկարաձգել ժամկետը։
Մանրամասները՝ տեսանյութում․
Լիլիթ Լալայան




















































