Հարկադիր կատարողները բռնագանձելու փոխարեն նվիրաբերում են
SOCIETYՄեր տեղեկություններով` Հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները նույնպես միացել են Արցախում զոհված զինվորների ընտանիքներին օգնություն հատկացնելու գործընթացին:
Հարկադիր կատարողները զոհված զինծառայողների ընտանիքներին այցելության ընթացքում վերջիններիս իրենց աշխատավարձերից որոշակի գումար են հատկացրել՝ որպես օգնություն: Եզակի դեպքերից է, երբ հարկադիր ծառայության աշխատակցի այցը ինչ-որ բան վերցնելու փոխարեն, հակառակը, օգնություն տրամադրելու գործոնով է պայմանավորված:
Մասնավորապես, հարկադիր կատարման ծառայության ողջ անձնակազմը կամավոր՝ իր մեկ ամսվա աշխատավարձի մի մասը հատկացնում է Արցախի Հանրապետությանը, իսկ մյուս մասը՝ վերջին օրերին ռազմական գործողությունների ընթացքում զոհված քաջորդիների ընտանիքներին, ինչպես նաեւ՝ վիրավորված զինծառայողներին։
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



