Կինը խեղդելով սպանել է 12 տարեկան երեխային՝ իր 8 տարեկան որդուն նեղացնելու համար
SOCIETYԻնչպես արդեն տեղեկացրել ենք, նախօրեին ՌԴ Նորիլսկ քաղաքում՝ բակերից մեկի աղբամանում, 12-ամյա տղա երեխայի դի է հայտնաբերվել։ Պարզվել էր, որ նախորդ օրը տղան անհետացել էր, ծնողները ոստիկանություն էին դիմել։ Նրանք ասել էին, որ տղան դուրս է եկել՝ զբոսնելու, եւ այլեւս տուն չի վերադարձել։
Այժմ սպանության կասկածանքով 38-ամյա կին է ձերբակալվել։ Նախնական տվյալներով՝ 12-ամյա տղան եւ ձերբակալված կնոջ որդին վիճել են իրար հետ, ծեծել իրար։ Ձերբակալվածի 8 տարեկան որդին մորը բողոքել է, ասել, որ մյուս տան իրեն ծեծել է։ Կինն էլ իջել է՝ որդուն նեղացնողին գտնելու եւ արագ գտել է նրան՝ ընտանիքները նույն բակում են ապրում։ Կինն իր երկու երեխաներին ուղարկել է բակ՝ խաղալու, իսկ 12-ամյա տղային իր տուն է հրավիրել։ Այստեղ արդեն նա դաժան ծեծի է ենթարկել երեխային, ապա խեղդամահ է արել նրան։ Այնուհետեւ, պահելով դին պայուսակում, տարել ու թողել է աղբամանում։
Ավելի ուշ ոստիկանությունում նա ասել է, որ սպանել է տղային, քանի որ նա վիրավորել է իր տղային։ Նա լիովին ընդունել է իր մեղքը։
Պատրաստեց Past.am-ը:



