Սիրիական բանակը հարձակում Է սկսել Հալեպից հարավ ընկած շրջանում
SOCIETYՍիրիական կառավարական զորքերը Հալեպից հարավ ընկած շրջանում հարձակողական գործողություն են սկսել զինյալների դեմ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 12-ին հայտնել Է Associated Press գործակալությունը:
Բանակը փորձում Է իր հսկողությանը վերադարձնել ռազմավարական տեսակետից կարեւոր Թել Ալ-Էյս բնակավայրը:
Ապրիլին ավելի վաղ այդ բնակավայրը գրավվել Էր ապստամբական խմբավորումների կոալիցիայի կողմից, չնայած Սիրիայում հայտարարված զինադադարին: Գործակալությունը չի ճշտում, թե հատկապես որ խմբավորումների մասին Է խոսքը:
Ապրիլի 11-ին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել Էր, որ Հալեպի վրա գրոհ չի պլանավորվում: Ռազմական գերատեսչության տվյալներով, ահաբեկիչները խոշորամասշտաբ հարձակում են պլանավորում այն ճանապարհը կտրելու նպատակով, որը Հալեպը կապում Է Դամասկոսի հետ, հաղորդել Է «Ինտերֆաքսե գործակալությունը:



