Այսօր սահմանին կռիվ տվող զինվորները հենց այն նույն երեխեքն են, ովքեր ծնվեցին 90-ականների պատերազամական և հետպատերազմական տարիներին. Սամվել Գրիգորյան
LIFEԹեպետ ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծում վերջին օրերին հարաբերական խաղաղ է, բայց անհանգստությունը շարունակվում է: Անհանգստություն, որի մեջ կա նաեւ շատ խորը հավատ ու վստահություն՝ մենք ունենք քաջ, անհաղթ զինվորներ, մենք ունենք նմանը չունեցող պաշտպաններ, որոնք կյանքի գնով պահեցին ոչ միայն սահամանը, այլեւ ողջ հայ ժողովրդի անդորրը:
Շոումեն, հաղորդավար Սամվել Գրգորյանը, ում որդին եւս ժամկետային զինծառայող է, հայ զինվորի անկոտրում կամքն ու տեսակը վերագրում է ոչ միայն հայի գենետիկ կոդին, այլեւ նրանց ծննդյան տարեթվերին.
«Այսօր սահմանին կռիվ տվող զինվորները հենց այն նույն երեխեքն են, ովքեր ծնվեցին 90-ականների պատերազամական եւ հետպատերազմական տարիներին, նրանք մեր անկախության ծնունդներն են ու ես չեմ զարմանում, որ նրանց մեջ այդքան ուժեղ ու զորեղ է հայրենիքի հանդեպ սերը, չէ որ նրանք դեռ իրենց մայրերի կրծքի տակ են զգացել հայրենիքի արժեքը, նրանք իրենց ծնված օրից են տեսել, թե ինչ է նշանակում սիրել ու փայփայել հայրենիքը, ինչ է նշանակում պայքարել ու կռիվ տալ հանուն հայրենիքի: Չէ որ տարիներ առաջ էլ նրանց ծնողներն են կռիվ տվել ու պաշտպանել մեր հայրենիքը»,- Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց Սամվել Գրիգորյանը:
Շարունակությունն այստեղ:



