Yerevan, 26.March.2026,
00
:
00
BREAKING


Արցախի գրողները ՄԽ համանախագահներից պահանջել են հարգել Արցախի ժողովրդի ինքնորոշման կամքը

INTERNATIONAL NEWS

 Արցախի Գրողների միության անդամները հատուկ հայտարարությամբ դիմել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին` պահանաջելով հարգել Արցախի ժողովրդի ինքնորոշման կամքը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Գրողների միությունից: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև:

«Հարգարժան պարոնայք դեսպաններ

Շուտով կլրանա 22 տարին, ինչ միջնորդական ջանքերի շնորհիվ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Ադրբեջանի միջեւ հաստատված է զինադադար, որը 1995 թվականին ամրապնդվել է զորքերի շփման գծում ուժի կիրառումը բացառելու մասին լրացուցիչ համաձայնագրով:

Ապրիլի 2-ին Ադրբեջանը, կոպտորեն խախտելով նշված պայմանավորվածությունները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ձեռնարկել է ահաբեկչական հարձակում: Թիրախ են ընտրվել ոչ միայն Պաշտպանության բանակի  դիրքերը, այլեւ սահմանամերձ եւ խորը թիկունքում գտնվող խաղաղ բնակավայրերը: Քաղաքացիական բնակչության շրջանում կան զոհեր: Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում ադրբեջանական հատուկ ջոկատայինների կողմից գնդակահարվել, ապա դաժանագույն խոշտանգումների է ենթարկվել Խալափյանների ընտանիքը, դպրոցի ճանապարհին զոհվել է 12-ամյա Վաղարշակ Գրիգորյանը:

Հարգարժան պարոնայք դեսպաններ,

Այս օրերին դուք տարածաշրջանում եք, փորձում եք գտնել հնարավորություն՝ իրավիճակը կայունացնելու եւ վերսկսելու բանակցությունները: Մենք ողջունում ենք խաղաղության հաստատման ձեր ջանքերը եւ բարձր գնահատում Մինսկի խմբի հանախագահ երկրների առաջնորդների՝ ԼՂ կարգավորման վերաբերյալ հայտարարությունները:

Այդուհանդերձ, մենք, որ գրչի մարդիկ ենք եւ խաղաղության, գթասրտության ու բարի կամքի դեսպաններ, չենք կարող չնկատել, որ միջազգային միջնորդությունը դեռեւս սպառիչ գնահատական չի տվել ինչպես 1991-94թ.թ. պատերազմին, այնպես էլ անցած մի քանի օրվա արյունահեղությանը:

Մենք չենք կարող չարձանագրել, որքան էլ դա ցավալի լինի, որ խաղաղության, ժողովուրդների արժանապատիվ համագործակցության, տարածաշրջանում տեւական կայունություն հաստատելու եւ բարգավաճման հնարավորություն ստեղծելու մասին դիվանագիտական ձեւակերպումներից չի հետեւում, թե ի՞նչ ապագա է սպասում Արցախին եւ նրա ժողովրդին:

Լրացնելու համար այդ դիվանագիտական նրբանկատությամբ թողնված բացը, ուզում ենք նկատել տալ, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պետական անկախություն է հռչակել այն նույն իրավունքով՝ ինչ որ Ադրբեջանը եւ հետխորհրդային մյուս բոլոր երկրները:

Մենք չենք հիշեցնի պատմությունը, բայց կարձանագրենք, որ միջազգային իրավունքի տեսակետից հարգելի է այն պետության տարածքային ամբողջականությունը, որի իշխանությունը ներկայացնում է ամբողջ ժողովրդին եւ խտրական չէ քաղաքացիների հանդեպ՝ ըստ նրանց էթնիկական կամ դավանական պատկանելիության:

Ադրբեջանի գործող պետական կարգը կազմավորվել է, երբ ԽՍՀՄ փլուզման համատեքստում Արցախն արդեն անկախություն էր հռչակել, իսկ թե ինչ վերաբերմունք ունի Բաքվի ռեժիմը ազգությամբ հայերի հանդեպ, ապացույցների համար հեռու գնալ պետք չէ: Ապրիլի 2-ի ահաբեկչությունը, որի նպատակը ԼՂՀ խաղաղ բնակչության ոչնչացումը կամ առնվազը բռնատեղահանությունն էր, բավական է:

Հարգարժան պարոնայք դեսպաններ,

Արցախի ժողովուրդը պատերազմում հաստատել է պատմական հայրենիքում անկախ եւ ժողովրդավարական պետություն ունենալու իրավունքը: Այդ պետությունը կայացած է, արդյունավետորեն ապահովում է քաղաքացիների անվտանգությունը, իրավունքներն ու ազատությունները: Մենք կառուցել ենք ազատ քաղաքացիական հասարակություն, զարգացնում ենք  մշակույթը, արվեստը, գիտությունը եւ դպրությունը: Մենք արժանապատիվ սերունդներ ենք դաստիարակել: Նրանք պատրաստ են մինչեւ վերջ պաշտպանել ազատության եւ խաղաղ ապրելու իրենց իրավունքը:

Դիմելով ձեզ, մենք ոչինչ չենք խնդրում: Մենք պահանջում ենք հարգել մեր ժողովրդի ինքնորոշված կամքը: Մենք պահանջում ենք` ԼՂՀ անկախ պետականության միջազգային ճանաչում: Դեպի խաղաղություն եւ ժողովուրդների փոխըմբռնում միակ ճանապարհը դա է: Մեր ժողովուրդն այդ ճանապարհից չի շեղվելու»:

Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes