Yerevan, 30.January.2026,
00
:
00
BREAKING


ՀՀ Առաջին տիկինն Արցախում այցելել է Ադրբեջանի գնդակոծության հետևանքով վիրավորվածներին

SOCIETY

 Հայաստանի Հանրապետության Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի գլխավորությամբ Երևանից մի խումբ հայ տիկնայք ապրիլի 11-ին այցելել են Արցախ, եղել Ստեփանակերտի կենտրոնական հոսպիտալում, հանրապետական հիվանդանոցում և Ստեփանակերտի «Արևիկ» մանկական բուժմիավորումում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Արցախպրես»-ը, նրանք ծÕ �նոթացել են հակառակորդի գնդակոծության հետևանքով վիրավորվածների բուժման ընթացքին:

Այցելության ժամանակ ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանը Ստեփանակերտի կենտրոնական հոսպիտալում շրջել է բոլոր հիվանդասենյակներով, ծանոթացել նրանց առողջական վիճակին, կարեկցանքի և գոտեպնդման ջերմ խոսքեր ասել զինվորներին:

Ստեփանակերտի կենտրոնական հոսպիտալի պետ Զորի Սաղյանը նշել է, որ հոսպիտալում բուժում ստացող հիվանդների վիճակը բավարար է և որ իրենք էլ արդեն ծանր հիվանդ չունեն: «Համապատասխան բուժում են ստացել բոլոր վիրավորները: Վիրավոր զինվորների տրամադրվածությունը մարտական է: Բուժման կուրսն ավարտելուց հետո նրանք պատրաստակամություն են հայտնել կրկին մեկնելու առաջնագիծ և շարունակելու իրենց պարտքը հայրենիքի նկատմամբ: Ունենք Երևանից գործուղված մասնագետներ, ովքեր առաջին իսկ օրից մեծ բուժօգնություն են ցուցաբերել: Ստեղծվել են բժշկական բրիգադներ, որո նք աշխատում են իրենց մասնագիտական ուղղություններով: Ստեփանակերտի հոսպիտալը բժշկական սարքավորումների և դեղորայքի կարիք չունի»,-ասել է նա:

«Արագիլ» բարեգործական հիմնադրամի աջակից, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հայոց պատմության ուսուցչուհի Ամալյա Կարապետյանն էլ ասել է, որ Արցախում ունի շատ մտերիմ ընկերներ և որ միշտ հպարտացել է արցախցիներով: «Այս օրերին մենք ևս չէինք կարող անտարբեր լինել: Մեր ցանկությունն այն էր, որ գանք ու լինենք Արցախում, որ գոնե մեր ջերմ խոսքով ու ժպիտով սատարենք նրանց: Այնինչ, մեր գեղեցկատես ու արի տղաները իրենք ուժ ու կորով տալիս ու գոտեպնդում մեզ: Իմ այն հարցին, թե ինչի կարիք ունեն նրանք, չկար մեկը, որ որևէ օգնության ցանկություն հայտն եր: Բոլորս էլ հպարտ ենք մեր համախմբվածությամբ ու միասնականությամբ: Այս օրերին, ի հեճուկս թշնամու, Արցախ աշխարհում ծնվել է 30-ից ավելի հայ բալիկ: Ուրեմն, կյանքը շարունակվում է, և Արցախի ապագան միշտ էլ հուսալի ձեռքերում է լինելու»,- նշել է Ա. Կարապետյանը:

Պայմանագրային զինծառայող, Հադրութի շրջանի Ազոխ գյուղի բնակիչ Ռուդոլֆ Գրիգորյանը, ով ևս վիրավորվել էր ադրբեջանական կողմի արձակած կրակից, հատուկ շնորհակալություն է հայտնել բուժանձնակազմին՝ վիրավորների նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար և ընդգծել, որ ինքը և մնացած զինվորներն առավել գոտեպնդվել են Առաջին տիկնոջ մարդկային ջերմ ու անկեղծ վերաբերմունքից: «Նա նոր ուժ ու տոկունություն է հաղորդել մեզ՝ խոստանալով, որ չորրորդ երեխան ունենալու դեպքում բնակարան է նվիրելու»,- ասել է Գրիգորյանը:

Թշնամու արկակոծության հետևանքով վիրավորված Մատաղիսի երիտասարդ գյուղապետ Զավեն Ավանեսյանն էլ, իր շնորհակալությունը հայտնելով հանրապետական հիվանդանոցի բուժանձնակազմին, մասնավորապես ասել է. «Ապաքինվելուց հետո պատրաստվում եմ վերադառնալ գյուղ և ներգրավվել համայնքի վերականգնման աշխատանքներին»: 

The Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education