Yerevan, 24.June.2026,
00
:
00
BREAKING


Մենք ու Իսրայելը. Ինչպես Իսրայելը հաղթեց «վեցօրյա պատերազմում». չոր թվեր ու փաստեր.«Հայկական ժամանակ»

SOCIETY

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վերջին օրերին սոցիալական ցանցերում եւ ընդհանրապես հայ հանրության շրջանում հաճախակի է քննարկվում Իսրայելի թեման:

Իսրայելի հետ Հայաստանի համեմատություններն ուղղակի անխուսափելի են: Երկու պետություններն էլ համեմատաբար երիտասարդ են, ունեն փոքր տարածք, մեծ սփյուռք, ապրում են «ոչ բարեկամ» երկրների շրջապատում, չունեն նավթ ու գազ, ստիպված են մեծ ռեսուրսներ ուղղել անվտանգությունն ապահովելու նպատակին...

Հայ-ադրբեջանական վերջին արյունալի բախումը շատերը անվանում են «չորսօրյա պատերազմ»: Իր կազմավորումից ընդամենը 19 տարի անց՝ 1967 թվականին Իսրայելը վարեց «վեցօրյա պատերազմ», որի ընթացքում ջախջախեց Եգիպտոսի, Սիրիայի, Հորդանանի եւ Իրաքի զինված ուժերը, որոնք մի քանի անգամ գերազանցում էին իսրայելական բանակին թե թվաքանակով, եւ թե արդիականությամբ:

Մի քանի չոր թվեր. Արաբական երկրների բանակները Իսրայելի դեմ էին հանել 425 հազար զինվոր եւի սպա, գրեթե 2350 տանկ եւ մոտ 850 ռազմական ուղղաթիռ: Այլ կերպ ասած, արաբական երկրների առավելությունը 2-4 անգամ էր: Բայց ընդամենը 6 օր տեւած այդ պատերազմում Իսրայելը գրավեց հակառակորդ երկրների տարածքների մի զգալի մասը: Զոհերի եւ գերիների համեմատությունը ուղղակի փշաքաղեցնող է: Իսրայելը այդ կարճատեւ պատերազմում ունեցավ մինչեւ 1000 զոհ: Նրա հակառակորդները միասին տվեցին մոտ 15 հազար զոհ: Պատերազմի ավարտից որոշ ժամանակ անց Իսրայելը ազատ արձակեց հակառակորդի գերեվարած 20 հազար շարքային զինվորների, իսկ գերի ընկած ավելի քան 5 հազար սպաներին փոխանակեց հակառակորդի գերեվարած իր 10 զինվորների հետ: Պատերազմի ընթացքում Իսրայելը հակառակորդից խլեց 820 տանկ, որոնց թվում մի քանի հարյուրը՝ սովետական T-54 եւ T-55, որոնք այն ժամանակվա ամենաարդիական տանկերից էին աշխարհում: Հակառակորդից խլված այդ տանկերը, ի դեպ, երկար ժամանակ կազմում էին իսրայելական բանակի զրահատեխնիկայի հիմնական մասը:

Պետք է նկատել, որ այդ պատերազմի ժամանակ Իսրայելն, ըստ էության, մեն-մենակ էր: Արմատավոված այն կարծիքը, թե Իսրայելին պաշտպանում էր ԱՄՆ-ն, մեղմ ասած, այնքան էլ չի համապատասխանում իրականությանը: Մասնավորապես, վեցօրյա պատերազմի ընթացքում ամերիկյան «Լիբերտի» ռազմանավը, որը գտնվում էր Իսրայելի ափերից ոչ հեռու, հետախուզական տվյալներ էր մատակարարում արաբական երկրների զինուժին, եւ իսրայելցիները ի վերջո հարվածեցին այդ նավին ու խորտակեցին այն: Իսկ Խորհրդային Միությունը զինատեսակների հսկայական խմբաքանակներ էր տրամադրել Իսրայելի հակառակորդներին, ընդ որում՝ անհատույց: Բայց Իսրայելը հաղթեց:

Ամենակարեւորը, սակայն, թե ինչ արեց Իսրայելը իր անվտանգությունն ամրապնդելու ուղղությամբ այդ պատերազմից հետո: Իր ամբողջ ներուժը Իսրայելը զինված ուժերն արդիականացնելուն զուգահեռ ուղղեց գիտության եւ տնտեսության զարգացմանը: Ազատ շուկայական հարաբերությունները, կոռուպցիայի նվազ մակարդակը, անկախ ու արդյունավետ գործող դատական համակարգը, քաղաքական ազատությունները, որոնք որդեգրվել էին որպես երկրի կառավարման հիմնական սկզբունքներ, շատ արագ տվեցին իրենց արդյունքը: Իսրայելը դարձավ տեխնոլոգիապես գերզարգացած երկիր, որի դեմ պատերազմելու հնարավորություն իր հակառակորդները գործնականում չունեն:

Էլի մի քանի չոր թվեր. Իսրայելում գյուղնշանակության հողերի ընդհանուր մակերեսը 440 հազար հեկտար է, ավելի քիչ, քան Հայաստանում: Սակայն Իսրայելը արտադրում է գյուղմթերքի ներքին պահանջարկի 95 տոկոսը, դեռ ահռելի ծավալներով էլ արտահանում է: Մեկ կովն անապատային Իսրայելում տարեկան տալիս է միջինը 11 հազար լիտր կաթ: Սա 4-5 անգամ գերազանցում է Հայաստանի ցուցանիշը եւ մոտ 20 տոկոսով ամերիկյան ու մոտ 40 տոկոսով եվրոպական ցուցանիշը:

Իսրայելը չնայած իր փոքր չափերին, տիրապետում է այնքան հզոր տնտեսության եւ տեխնոլոգիաների, որ ունի արդիական տանկերի արտադրություն: Իսրայելական «Մերկավա» տանկերը աշխարհի ամենամարտունակների ցանկում են:

Իսրայելի օրինակը ցույց է տալիս, թե ինչպես կարող են փոքր, թշնամիներով շրջապատված, բնական ռեսուրսներ չունեցող երկրները զարգանալ կայծակնային արագությամբ եւ դառնալ հզոր, որ ահ ու սարսափ տարածեն թշնամիների շրջանում:

Ի դեպ, ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը կիրակի օրը «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտնել է, որ Իսրայելը Հայաստանին էլ է առաջարկել արդիական զենքեր, սակայն Հայաստանը հրաժարվել է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holder