Yerevan, 17.March.2026,
00
:
00
BREAKING


Եթե ադրբեջանական տանկերը մեծ արագությամբ մոտենում են, դա պետք Էր կանխել ավելի վաղ, քան նրանք կհայտնվեին Ղարաբաղի պաշտպանական տարածքում.«Հայկական ժամանակ»

SOCIETY

Արցախում ապրիլի սկզբին տեղի ունեցած կարճատև պատերազմի վերաբերյալ մեր հարցերին պատասխանել է 1992-1995թթ ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993թ պաշտպանության նախարարի պաշտոնակատար, արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորայր Տեր-Գրիգորյանցը: Նա ապրում է ՌԴ-ում:

Ներկայացնում ենք ծավալուն հոդվածը կրճատումներով

- Ինչ եք կարծում՝ Ադրբեջանն ի՞նչ Էր ուզում անել ու ի՞նչ կանխեց մեր բանակը այդ 4-5 օրերի ընթացքում։

-  Ադրբեջանը հզոր հարված Էր պատրաստել ուղղված Ղարաբաղի զինված ուժերի դիրքերին ու Հայաստանին։ Տեղի ունեցավ հետախուզական մարտ հյուսիսային և հարավային ուղղություններով։ Ընդ որում, թշնամին հարձակում գործեց թույլ ուղղությունների վրա։ Պետք Է արժանին մատուցել մեր զինվորներին, որ նրանք լավ հակահարված տվեցին, բայց կարելի էր ընդհանրապես թույլ չտալ թշնամու մոտեցումը։ Եթե ադրբեջանական տանկերը մեծ արագությամբ մոտենում են, դա պետք Էր կանխել ավելի վաղ, քան նրանք կհայտնվեին Ղարաբաղի պաշտպանական տարածքում։ Ու հետաքրքիրն այն Է, որ Ալիևն այս հարձակումից հետո գոռում Էր հայերն են առաջինը հարձակվել։ Ո՞նց են հայերը առաջինը հարձակվել, եթե ադրբեջանական տանկերը գտնվում են Ղարաբաղի պաշտպանական տարածքում։ Ու այս ամենի մեջ ամենավտանգավորն այն Է, որ զենքը, որով հարձակվել են Հայաստանի վրա, գնված էր Ռուսաստանից և որը, Մեդվեդևի վստահեցմամբ, դեռ շարունակվելու է վաճառվել Ադրբեջանին։ Ստացվում Է, որ Հայաստանը Ռուսաստանին սատարում Է ՆԱՏՕ-ից, իսկ Ռուսաստանը զենք է վաճառում իմ թշնամուն, որը դրանով հարված Է հասցնում մեզ։ Միայն ռուսական զենքով կրակելա հրաման տալով Ալիևն աշխարհին ցույց տվեց, որ իրեն սատարում Է Ռուսաստանը։ Հիմա պետք Է մեր նախագահը անվտանգության խորհրդի նիստ հրավիրի և Ռուսաստանին բողոքի նոտա հղի այս անհասկանալի, զզվելի և ագրեսիվ քաղաքականության համար։ Եվ չպետք Է վախենալ։ Մյուս կողմից մեր զորքը պիտի շատ ուժեղ լինի, կտրուկ արձագանքի հակառակորդի գործողություններին։ Մեր բանակը շատ ամուր, շատ լավ բանակ Է, պետք Է միայն ավելի լավ պատրաստվել և լավ հակահարված տալ հարձակումներին։ Պետք Էր հետապնդել և հենց լեռներում ոչնչացնել նրանց։ Զոհեր արդեն ունեինք։ Բայց, ցավոք, մեր պաշտպանության նախարարը խղճաց ադրբեջանցիներին։

- Ի՞նչ եք կարծում՝ այդ սխալներն ազդելու հնարավորություն կա՞։

- Անպատճառ կա։ Հիմա պետք Է տարվի դիվանագիտական աշխատանք իրականությունը աշխարհին ցույց տալա համար։ Մեր ԱԳՆ-ն, Հայաստանի ղեկավարությունը, Ազգային ժողովը պետք Է աշխարհին ցայց տան, որ Ղարաբաղը մեր հողն է։ Դա հայկական պետություն Է։ Պետք Է ապացուցել, որ օկուպանտը Ալիևն է: Հենց Ադրբեջանն Է զավթել Ղարաբաղը։ Հիմա նա հարձակվել է մեզ վրա, որովհետև աշխարհին ապացուցել Է, որ հայերը զավթել են Ղարաբաղը։ Իսկ մեր հայերը չեն կարողանում ապացուցել, որ դա ճիշտ չէ։ Մեր դիվանագիտությունն աշխատում է զզվելի։

- Ի՞նչ եք կարծում առաջիկայում ռազմական դաշտում գործողությունները կշարունակվե՞ն։

-  Իհարկե, կշարունակվեն։ Ադրբեջանը միշտ խախտել Է1994 թվականի կրակի դադարեցման մասին փաստաթուղթը։ Իսկ հիմա, երբ նույնիսկ փաստաթուղթ չի ստորագրել, ինչու չպետք Է շարունակի խախտել։ Նա աշխարհին ապացուցել Է, որ Ղարաբաղը օկուպացված Է, որ պետք Է ազատագրել հայերից։ Իսկ դրա համար պետք Է հայերին ոչնչացնել, հարձակվել, հողերը գրավել։ Հիմա պետք Է աշխատի մեր դիվանագիտությունը, այլապես Ադրբեջանը միշտ կարող է հարձակվել։ Միշտ։ Մեկ ամսից, մեկ տարուց, բայց կհարձակվի։ Հիմա հետ է կանգնել, որովհետև հասկացել Է, որ մենք կարող ենք հաղթել»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 
Ucom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGO