4 գլխավոր սխալները՝ տղամարդկանց հետ շփվելիս
LIFEԱյն, թե ինչպես եք ձեզ պահում տղամարդու հետ զրուցելիս, մեծ ազդեցություն է ունենալու հետագա ողջ շփման համար։ Խոսքը վերաբերվում է թե առաջին ժամադրության ժամանակ զրույցին, թե սովորական զրույցներին՝ տանը, ընթրիքի ժամանակ։
Ահա 4 գլխավոր սխալները, որոնք թույլ են տալիս կանայք տղամարդկանց հետ զրուցելիս։
1, Միանգամից ասել այն, ինչ կգա մտքին։
Մտքերը միշտ չէ, որ պետք է բարձրաձայնել։ Դրա համար նախքան ինչ-որ բան ասելը՝ մտածեք, թե ձեր ասածն ինչ հետեւանքներ կարող է ունենալ։ Հատկապես, եթե խոսքը վերաբերվում է կոնֆլիկտներին ու հարցերին, որոնց շուրջ տարբեր կարծիքներ ունեք։
2, Ընդհատել։
Լսելու ունակությունը մարդուն հիանալի զրուցակից է դարձնում։ Տղամարդիկ սովորաբար չեն ընդհատում իրար ու մինչեւ վերջ լսում են միմյանց կարծիքը։ Իսկ կանայք հաճախ անհամբեր են, սակայն հիշեք՝ տղամարդկանց դա դուր չի գալիս։ Սպասեք, մինչեւ իր կարծիքն արտահայտի, վերջացնի, նոր դուք էլ ձերն ասեք։
3, Ստիպել նրան գուշակել։
Մի սպասեք, մինչեւ տղամարդը գուշակի, թե ինչ է ձեզ պետք։ Ավելի լավ է, ասեք ուղիղ, քան մտքում հույս ունենաք, թե նա ինչ-որ բան գուշակելու է։
4, Լռել, երբ ձեզ ինչ-որ բան դուր չի գալիս։
Հաճախ կանայք լռում են, չեն ասում, որ ինչ-որ բան իրենց դուր չի եկել, եւ դա նրանց մեծագույն սխալն է։ Պետք է ասել, խոսել, որպեսզի կարողանաք փոխզիջումների հասնել, լռությունը միայն վնասելու է։
Պատրաստեց Past.am-ը:



