Yerevan, 27.March.2026,
00
:
00
BREAKING


ՄԱԿ-ի «Դպրոցական սնունդ» ազգային ծրագրով մոտ 84 500 աշակերտի սնունդ է տրամադրվել

INTERNATIONAL NEWS

ՀՀ կառավարությունը Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ), Համաշխարհային բանկի և «Գործընկերություն հանուն երեխաների զարգացման» կազմակերպության աջակցությամբ ապրիլի 8-ին և 9-ին իրականացրեց «Համակարգային մոտեցում կրթության արդյունքների բարելավմանը» (ՀՄԿԱԲ) խորագրով երկօրյա աշխատաժողով Ծաղկաձորում: Կառավարության գծային նախարարությունների`այդ թվում կենտրոնական և տեղական մակարդակների, միջազգային և պ ետական կառույցների շուրջ 70 մասնագետ և ներկայացուցիչ միասին աշխատեցին 2010 թվականից ՊՀԾ-ի աջակցությամբ Հայաստանում իրականացվող «Դպրոցական սնունդ» ազգային ծրագրի թույլ և ուժեղ կողմերի վերհանման ուղղությամբ: Այս մասին  տեղեկացրին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից:

Աշխատաժողովի հիմնական նպատակն էր, համաձայն մշակված մեթոդաբանության, գնահատել և վերլուծել խմբային աշխատանքի արդյունքները, որով և օժանդակել ՀՀ կառավարությանը և գործընկեր կազմակերպություններին կրթության և սոցիալական պաշտպանության քաղաքականությունների և ծրագրերի հետագա մշակման հարցում: 

 Բացելով աշխատաժողովը ՀՀ կրթության և գիտության նախարարության (ՀՀ ԿԳՆ) աշխատակազմի ղեկավար Նաիրի Հարությունյանը ներկայացրեց ԿԳՆ նախարար Լևոն Մկրտչյանի ուղերձը, որով նա իր երախտիքի խոսքն էր հայտնում ՊՀԾ-ին, Համաշխարհային բանկին, «Գործընկերություն հանուն երեխաների զարգացման» կազմակերպությանը և այլ կառավարական ու ոչ կառավարական կազմակերպություններին նման աշխատաժողովի նախաձեռնման ու մասնակցության համար: «Սա, անշուշտ, կընդլայնի Հայաստանի կառավարության կողմից ՊՀԾ-ի աջակցությամբ վերջին 5 տարիների ընթացքում իրականացվող « Դպրոցական սնունդ» ծրագրի ռազմավարության զարգացման գործընթացը», - նշեց պրն. Հարությունյանը: Նա նաև հավելեց. «Ազգային ծրագրի շրջանակներում սնունդ է տրամադրվել տարրական դասարանների շուրջ 84 500 աշակերտի, իսկ դպրոցները համալրվել են դպրոցական սննդի կազմակերպման խոհանոցային ժամանակակից սարքավորումներով ու պարագաներով»: Նա հույս հայտնեց, որ «Դպրոցական սնունդ» ազգային ծրագիրը, որը կազմում է 2015-2020թթ. կրթական բարեփոխումների ռազմավարության անքակտելի մասը, կընդլայնվի՝ 2025 թվականին ընդգրկելով հանրապետության ամբողջ տարածքը:

 ՊՀԾ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Պասկալ Միշոն իր բացման խոսքում նշեց. «Կրթության բարելավումը պահանջում է ավելին, քան պարզապես ռեսուրսների ավելացում: Ըստ Պարենային ապահովության, խոցելիության և սնուցման համապարփակ վերլուծության վերջին արդյունքների Հայաստանում առավել կարիքավոր և խոցելի իրավիճակում գտնվող մարդկանց շրջանում արձանագրվել է խիստ մտահոգիչ իրավիճակ և կոչ է արվել կատարել լրացուցիչ ներդրումներ սոցիալական պաշտպանության ոլորտում` հանուն սովի և թերսնման դեմ պայքարի: Նա նաև ընդգծեց, որ Հայաստանում «Դպրոցակա ն սնունդ» ծրագիրն ունի  սոցիալական ապահովության ուժեղ համակարգ ստեղծելու ներուժ և, ակնհայտորեն, այն նշանակալից ներդրում է՝ ուղղված երկրում պարենային անապահովության և թերսնման ոլորտի խնդիրների արդյունավետ լուծմանը: Այն նաև խթանում է կրթության, սնուցման, գյուղատնտեսության և տնտեսական զարգացման միջև համագործակցությունը գյուղական համայնքներում`զորացնելով կանանց դերը այդ ամբողջ գործընթացում: «ՀՄԿԱԲ աշխատաժողովից ակնկալվող արդյունքները կօգնեն մեզ բացահայտել կրթության բնագավառում տարվող քաղաքականությունների ուժեղ կողմերն ու բացթողումները և մշակել բարելավմանն ուղղված գործողությունների ծրագիր»:

«Գործընկերություն հանուն երեխաների զարգացման» կազմակերպության ավագ խորհրդատու Բաշիր Սարրը նշեց, որ դպրոցական սննդի ապահովումը ոչ միայն օգնում է լուծել սննդի ապահովման հետ կապված հարցերը, այլև նպաստում է աղքատության կրճատմանը, այս առումով, օժանդակելով նաև Կայուն զարգացման նպատակների իրագործմանը:

Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes