Yerevan, 01.April.2026,
00
:
00
BREAKING


Որոշիչ դիմակայություն Մադրիդում և Մանչեսթերում

SPORT

 «Չեմպիոնների լիգա»-ի ընթացիկ մրցաշրջանի 1/4 եզափակիչ փուլի պատասխան հանդիպումների առաջին խաղային օրը խոստանում է հետաքրքիր ու լարված լինել: «Արմենպրես»-ը հայտնում է, որ ապրիլի 12-ին Մադրիդում տեղի «Ռեալ»-ը «Վոլֆսբուրգ»-ի դեմ խաղում ստիպված է վերականգնել Գերմանիայում սասանված հեղինակությունը, ի սկ Մանչեսթերում «Սիթի»-ն կփորձի սեփական երկրպագուներին պատմական անակնկալ մատուցել և գրեթե լիովին տապալված մրցաշրջանը փրկել՝ դուրս գալով կիսաեզրափակիչ փուլ:

Ավելի քան 80 000 հանդիսական տեղավորող Մադրիդի «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտը «Ռեալ»-«Վոլֆսբուրգ» դիմակայության ամենաորոշիչ գործոններից մեկը կլինի: «Ռեալ»-ի՝ Գերմանիայում կրած 0-2 հաշվով անակնկալ պարտությունը հավելյալ խնդիրներ է ստեղծել Զինեդին Զիդանի թիմի համար, որը կիսաեզրափակիչ դուրս գալու համար մրցակցի դարպասը պետք է գրավի 3 և ավելի անգամ:

Առաջին խաղին վնասվածքի պատճառով միայն 40 րոպեով մասնակցած Քարիմ Բենզեման արդեն իսկ միացել է «Ռեալ»-ի թիմային մարզմանը: Վնասվածքից ապաքինվել է նաև «Ռեալ»-ի կենտրոնական պաշտպան Ռաֆայել Վարանը, ով չի խաղացել վերջին հանդիպումներում:

«Վոլֆսբուրգ»-ն իր հերթին Մադրիդում կփորձի պատմական սխրանք գործել: Պատահական չէ, որ «Վոլֆսբուրգ»-ի խաղացող Անդրե Շյուռլեն հայտարարել է, թե «Ռեալ»-ի դեմ խաղն իրենց միակ հնարավորությունն է ինչ-որ կերպ հիշարժան դարձնելու անկայուն մրցաշրջանը:

Սպասվում է, որ «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում կայանալիք խաղին «Ռեալ»-ը դաշտ դուրս կբերի իր հարձակողական ողջ պոտենցիալը՝ Բենզեմա - Գարեթ Բեյլ - Քրիշտիանու Ռոնալդու, որին խորքից կփորեն օգնել Թոնի Կրոսը, Լուկա Մոդրիչը: Արդյոք Կազեմիրոն կխաղա՞ «Ռեալ»-ի հիմնական կազմում, դժվար է ասել, քանի որ վերջինս ավելի շատ միտված է պաշտպանության:

Իրականում շատ ավելի բարդ է գուշակել, թե ինչպիսի մարտավարությամբ խաղադաշտ դուրս կգա «Վոլֆսբուրգ»-ը: Եթե գերմանական թիմի մարզչական շտաբը պաշտպանական մարտավարություն կիրառի, ապա թիմը կխաղա 5-3-1 մարտավարությամբ, որն ամենևին էլ հուսալի չէ «Վոլֆսբուրգ»-ի համար: Բացի այդ գերմանական ակումբի որակյալ հատկանիշներից մեկը հենց հարձակողական ներուժն է: Այնուամենայնիվ, դժվար է ակնկալել, որ ստեղծագործ Յուլիան Դրաքսլերն ու Շյուռլեն միմիայն հաձակողական գործողություններով զբաղվեն:

«Մանչեսթեր Սիթի»-«ՊՍԺ» հանդիպումը ևս բավականին հետաքրքիր ու դրամատիկ պայքար է խոստանում, քանի որ Ֆրանսիայի մայրաքաղաքում գրանցված գոլառատ ոչ-ոքի՝ 2-2 հաշիվը մի շարք հարցեր անորոշ է թողել: Դեռևս մարտին Ֆրանսիայի ընթացիկ առաջնության չեմպիոն հռչակված «ՊՍԺ»-ն ստիպված կլինի մտածել գոլ հեղինակելու մասին, քանի որ գոլազուրկ ոչ-ոքի արդյունքի դեպքում Լորան Բլանի թիմը ստիպված կլինի բացատրություն տալ Զլատան Իբրահիմովիչին ու արաբ շեյխերին, թե ինչու հնարավոր չեղավ հաղթահարել անգլիական ակումբի արգելքը:

«Սիթի»-ն իր հերթին մեծ ցանկություն ունի պատվով ճանապարհ դնելու գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինիին, ում փոխարեն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո «Սիթի»-ի մարզչական ղեկը կստանձնի Խոսեպ Գվարդիոլան: Անգլիական «Պրեմիեր լիգա»-ում չեմպիոնության մասին գրեթե մոռացած «Սիթի»-ն հույս ունի սեփական երկրպագուներին սփոփելու «Չեմպիոնների լիգա»-ում հնարավորինս առաջ գնալու միջոցով: Մրցաշրջանն իսկապես տապալված կհամարվի, եթե «Սիթի»-ն չօգտագործի այն առավելությունը, որին հասել է Փարիզում՝ 2 գնդակ ուղարկելով «ՊՍԺ»- ի դարպասը:

Թե՛ «Սիթի»-ն, թե՛ «ՊՍԺ»-ն կարող են որոշակի կադրային խնդիրներ ունենալ, սակայն 2 թիմերում էլ կան արժանի փոխարինողներ: Կատարողների պակաս, կարծես թե, չի լինի այս խաղում, սակայն շատ բան կախված կլինի ոչ միայն անհատներից, այլև թիմային գործողություններից: Ինչևէ, «Էթիհադ»-ում սպասվող մրցավեճը խոստանում է լարված լինել մինչև մրցավարի սուլիչը կազդարարի, թե ի վերջո ով հաղթեց ու կշարունակի պայքարը «Չեմպիոնների լիգա»-ի կիսաեզրափակիչ փուլում:

«Ռեալ»-«Վոլֆսբուրգ» և «Սիթի»-«ՊՍԺ» հանդիպումները կսկսվեն Երևանի ժամանակով 22:45-ին:

 

IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network