Հոսպիտալում գտնվող զինծառայողների վիճակը կայուն է. Արամ Ասատուրյան
SOCIETYNews.am-ը գրում է.
Երեւանի Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում գտնվող զինծառայողների վիճակը կայուն է: Այս մասին այսօր` ապրիլի 10-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ Կենտրոնական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը։
«Հիմնականում բոլոր զինծառայողների վիճակը կայուն է, կոմայից դուրս եկած Հայկ Թորոսյանի վիճակը նույնպես արդեն լավ է` դրական դինամիկա կա»,-ասաց նա:
Նշենք, որ ապրիլի 9-ի դրությամբ Երեւանի Կենտրոնական զինվորական հոսպիտալում բուժում է ստանում ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի շփման գծում վիրավորված 36 զինծառայող։
1
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



