Սառը ու տաք ցնցուղի 5 օգտակար հատկությունները
LIFEMed.news.am-ը գրում է.
Տաք ցնցուղը օգտակար է համարվում թոքերի հիվանդություններով, հազով, հոդացավով, գրիպով հիվանդ մարդկանց համար, իսկ սառը ցնցուղը՝ լյարդի ու մարսողական համակարգի հիվանդություններ ունեցողների համար: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում տաք ու սառը ցնցուղի եւս մի քանի առավելություն:
Տաք ցնցուղ
1. Տաք ջուրը լավ մաքրում է մաշկը դրա վրա կուտակված մանրէներից ու վիրուսներից: Անձնական հիգիենայի տեսակետից տաք ցնցուղը նախընտրելի է համարվում:
2 Մրսածության ու հազի դեպքում տաք ցնցուղը ճիշտ ընտրություն է, քանի որ տաք ցնցուղը եւ գոլորշին մաքրում են քիթն ու կոկորդը:
3. Տաք ցնցուղը հրաշալի միջոց է անքնության ու քնի խանգարումների դեմ, քանի որ դրանից հետո քնելու ցանկություն է առաջանում
4. Տաք ցնցուղը օգնում է պայքարել սթրեսի ու հոգնածության դեմ ու թուլացնում է մկանները: Այն օգտակար է նաեւ մարզանքներից հետո, քանի որ օգնում է հանգստացնել մկանները:
5. Տաք ջուրը նպաստում է օրգանիզմում շաքարի մակարդակի նվազմանը, ինչը շատ լավ է շաքարախտով հիվանդների համար:
Սառը ցնցուղ
1. Եթե տաք ցնցուղը լավ է քնից առաջ, ապա առավոտյան սառը ցնցուղը կարող է օրվա հրաշալի սկիզբ ապահովել: Խթանելով նյարդային վերջույթները, սառը ցնցուղը արագ ազատում է քնկոտությունից ու ծուլությունից:
2. Սառը ցնցուղը օգնում է դեպրեսիայի դեմ պայքարին: Սառը ջրով ցնցուղները ավելացնում են քիմիական նյութերի՝ օրինակ նորադրենալինի ու բետա էնդորֆինի արտադրությունը, որոնք պայքարում են դեպրեսիայի ախտանիշների հետ:
3. Սառը ցնցուղը լավացնում է տղամարդկանց վերարտադրողական համակարգի աշխատանքը: Կա կարծիք, որ սառը ցնցուղը խթանում է տեստոստերոնի արտադրությունը, որը բարձրացնում է լիբիդոն:
4. Սառը ջուրը խթանում է ավշային ու իմունային համակարգը՝ նպաստելով իմունիտետի բջիջների արտադրմանը, որոնք պայքարում են ինֆեկցիաների դեմ:
5. Սառը ջուրը բարելավում է թոքերի աշխատանքը, եթե իհարկե դրանք առողջ են: Թոքերի հետ որեւէ խնդրի դեպքում սառը ցնցուղն անցանկալի է:



