ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է ՀՀ առաջին Նախագահ Լևոն Տեր- Պետրոսյանին
SOCIETYՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 9-ին հանդիպել է ՀՀ առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպելու նախաձեռնությունը եղել է Լևոն Տեր-Պետրոսյանինը:
Շուրջ մեկ ժամ տևած զրույցը բացառապես վերաբերել է Ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծում տեղի ունեցած վերջին իրադարձություններին, Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացում սպասվող առաջիկա զարգացումներին և այդ մարտահրավերների հանդեպ ներազգային համախմբման անհրաժեշտությանը: Հանդիպումը տեղի է ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանի տանը:
1
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia



