Մինսկի խումբը շարունակելու է աշխատանքը հրադադարի խախտումների մեխանիզմի ստեղծման ուղղությամբ. Պիեռ Անդրիու
POLITICSԵԱՀԿ Մինսկի խմբի համար կարևորագույն հարց է այն, որ Մոսկվայում ձեռք բերված հրադադարի համաձայնությունը պահպանվի, և որ սկսվեն քաղաքական բանակցությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Երևանում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում նշեց ՄԽ ֆրանսիացի համանախագահ Պիեռ Անդրիուն:
«Ինչ վերաբերվում է հետաքննության մեխանիզմներին, ապա մենք մի քանի տարի է դրա մասին խոսում ենք, և դա կլինի մեր աշխատանքի շարունակությունը»,- ասաց ֆրանսիացի համանախագահը: Նա նաև շեշտեց, որ խմբի մանդատի մեջ չի մտնում պարզելը, թե ով է առաջինը սկսել ռազմական գործողությունները: «Մենք դրանով չենք զբաղվել»,- նշեց Անդրիուն:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ),Պիեռ Անդրիոն (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ ԱնջեյԿասպրշիկը ապրիլի 5-ից տարածաշրջանում են: Բաքվում հանդիպումներից հետո նրանք այցեցել են Ստեփանակերտ, հանդիպել Արցախի իշխանությունների հետ, ապա եկել Երևան: ՀՀ Նախագահի, արտաքին գործերի և պաշտպանության նախարարների հետ հանդիպումներից հետո նրանք այցի արդյունքներն ամփոփում են հայաստանյան լրատվամիջոցների համար:



