Yerevan, 30.January.2026,
00
:
00
BREAKING


Գեղարքունիքի մարզը պատրաստ կլինի հեղեղային իրավիճակի հաղթահարմանը եւ ոռոգման շրջանի մեկնարկին

SOCIETY

Գեղարքունիքի մարզում գարնանային վարարումներից սպասվող հեղեղավտանգ իրավիճակի հաղթահարման եւ ոռոգման շրջանին նախապատրաստվելու համար տարվող աշխատանքների հետ ծանոթանալու նպատակով աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում էր ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրտնտպետկոմի նախագահ Արամ Հարությունյանը: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի մոտ կայացած հանդիպմանը համատեղ քննության առնվեցին ինչպես հակահեղեղային միջոցառումների, այնպես էլ ոռոգման  նախապատրաստական շրջանի հետ կապված խնդիրները:

Արամ Հարությունյանի ներկայացմամբ՝ հակահեղեղային միջոցառումների իրականացման համար պետբյուջեից հատկացված գումարի չափը Գեղարքունիքի մարզում կազմել է մոտ 80 միլիոն դրամ, որն ուղղվել է բնակավայրերով հոսող առավել խոցելի ու վտանգավոր տեղերի մաքրման ու ափերի ամրացման աշխատանքների իրականացմանը: «Առավել վտանգավոր ու խոցելի են դիտվել Գավառագետը Գավառ քաղաքում եւ Մարտունի գետը Գեղհովիտ գյուղում: Մաքրման աշխատանքներն արդեն մեկնարկային փուլում են եւ կավարտվեն առաջիկա 1 ամսվա ընթացքում՝ մինչեւ գարնանային վարարումների սկիզբը: Ոռոգման շրջանը կմեկնարկի երկու-երկուսուկես ամսից, ինչին նախապատրաստվելու համար մարզի 3 ջրօգտագործող ընկերություններին տրամադրվել է մոտ 90 միլիոն դրամ, որի շրջանակներում կնորոգվեն պոմպակայանները, ջրատարների վնասված հատվածները: Կարծում եմ, որ տրամադրված միջոցները բավարար են՝ ոռոգման շրջանին կազմ ու պատրաստ լինելու համար: Իսկ եթե հաշվի ենք առնում այն, որ փոխհատուցվում է նաեւ պոմպակայանների ծախսած էլեկտրաէներգիայի սակագինը, ստացվում է, որ պետությունը տարեկան Գեղարքունիքի մարզի ոռոգման համակարգի պահպանման ու շահագործման համար ծախսում է մինչեւ 300-3 50 միլիոն դրամ»,-նշեց Արամ Հարությունյանը:

Համակարգում առկա մի շարք հրատապ խնդիրների քննարկման ավարտից հետո Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, ջրտնտպետկոմի նախագահ Արամ Հարությունյանը եւ Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանն այցելեցին Գավառ քաղաքի  թաղամասեր՝ դիտարկելու պետբյուջեի միջոցներով  Գավառագետի 1,8 կիլոմետր երկարության հունի մաքրման աշխատանքների ընթացքը եւ լրացուցիչ հատվածների մաքրման ու ափապաշտպան գոտիների ամրացման աշխատանքների ընդգրկման հետագա հնարավորությունները:

«Արծվաքար թաղամասում մոտ 2 կլիոմետր երկարությամբ Գավառագետի հունը մաքրելու եւ խոցելի տեղերում ափերի ամրացման աշխատանքներ իրականացնելու խնդիր է ներկայացվել բնակչության եւ Գեղարքունիքի մարզպետարանի ու Գավառի քաղաքապետարանի կողմից: Վերջին տարիների ընթացքում այստեղ թե՛ գետի հունը չի մաքրվել, թե՛ որոշ հատվածներում խոցելի են դարձել ափապաշտպան կառույցները: Խնդիրն արմատապես լուծելու համար հարկավոր է նախ կազմել նախագիծ, նոր հասկանալ, թե ինչ գումարների հետ գործ կունենանք: Բայց հաստատ է, որ առաջիկայում այս խնդրի լուծման համար կտրամ ադրվեն միջոցներ եւ կիրականացվեն պահանջվող աշխատանքները: Միջոցներ կգտնենք նաեւ Արծվաքար թաղամասի ոռոգման պոմպակայանի եւ ջրատարի վերագործարկման համար, ինչի արդյունքում այստեղ այս տարի բնակիչները հնարավորություն կունենան ոռոգելի դարձնել մինչե 40 հեկտար հողամաս»,-նշեց Արամ Հարությունյանը: Տեղում Արծվաքարի բնակիչները եւս կարեւորեցին թե՛ գետի հունի մաքրման, թե՛ ոռոգման համակարգի վերագործարկման խնդիրների լուծումը՝ իրենց գոհունակությունը հայտնելով կառավարությանը:

«Գարնանային վարարումներին ու ոռոգման շրջանի նախապատրաստմանն ընդառաջ՝ ՀՀ կառավարության միջոցներով իրականացվում են անչափ կարեւոր ու հրատապ աշխատանքներ: Մեր կողմից մանրակրկիտ ուսումնասիրվում են տեղերից բարձրացված հիմնահարցերը, որոնց փորձում ենք լուծում տալ հնարավորության սահմաններում: Կարեւորն այն է, որ միջոցները գտնված են, իսկ հեղեղավտանգ իրավիճակի հաղթահարմանն ու ոռոգման շրջանի սկզբին մեր համայնքները կլինեն լիովին պատրաստ»,-նշեց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:

Գավառագետի հունի մաքրման աշխատանքը պետբյուջեից հատկացված մոտ 30 միլիոն դրամի շրջանակներում մեկնարկել է ապրիլի 5-ից եւ կավարտվի մեկ ամսվա ընթացքում: Մաքրման աշխատանքերն իրականացվում է «Ճամբարակի ՃՇՇՁ» ՓԲԸ շինարարների կողմից:Հացառատի կամրջից մինչեւ քաղաքի հրապարակի կամուրջ ձգվող երկու  հատվածներում պետք է գետի հունը մաքրվի 1,8 կլիոմետր երկարությամբ: «Հունի մեջ կուտակված տիղմի հաստությունը հասնում է 50-60, որոշ տեղերում՝ մինչեւ 1 մետրի»,-հավաստեց շինարարության տեխհսկիչ Թաթուլ Մելքոնյանը: 

Խոսրով Խլղաթյան

The Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education