Երիտասարդ բռնցքամարտիկները Եվրոպայի առաջնությունից առաջ ուժերը կչափեն Հայաստանի առաջնությանը
SPORT«Դինամո» ՄՀԿ-ի բռնցքամարտի մարզադահլիճում ապրիլի 10-ից մեկնարկում է Բռնցքամարտի երիտասարդների առաջնությունը: «Արմենպրես»-ը, վկայակոչելով Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան, հայտնում է, որ երիտասարդների առաջնությանը կմասնակցեն շուրջ 160 մարզիկներ:
«Մրցաշարի վիճակահանությունն ու կշռման արարողությունը տեղի կունենա ապրիլի 10-ին, իսկ ապրիլի 11-ից կսկսվեն նախնական փուլերի մենամարտերը»,- «Արմենպրես»-ին հայտնեցին Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից` հավելելով, որ երիտասարդների առաջնության եզրափակիչ մենամարտերը տեղի կունենան վերջին օրը` ապրիլի 15-ին:
Բռնցքամարտի երիտասարդների առաջնությանն արձանագրված արդյունքները հիմք ընդունելով` կկազմվի նաև Հայաստանի երիտասարդների հավաքականը, որը մայիսին կմասնակցի Եվրոպայի երիտասարդների առաջնությանը:
1
35 Years of Trust: IDBank Celebrates with Its Customers
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership
4
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack
5
Afeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach ...



