Yerevan, 25.June.2026,
00
:
00
BREAKING


Որտեղից փող ճարել ամենաարդյունավետ և ոչ անպայման ռուսական զենք գնելու համար.«Հայկական ժամանակ»

SOCIETY

«Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե Հայաստանը կռվում է 80-ականների զենքով, մեծ արձագանք է գտել հայ հասության շրջանում։ Այնպես չէ, ու սա սխալ տեղեկատվություն է։
Հայաստանն իրոք կռվում է 80-ականների զենքերով։ Ու բնական հարց Է առաջ գալիս՝ իսկ ինչո՞ւ 80-ականների զենքերով։ Հնարավորություն չունե՞նք արդյոք ունենալ ավելի ժամանակակից, ավելի արդիական զինտեխնիկա, որպեսզի մեր զինվորները ստիպված չլինեն հակառակորդի ունեցած տեխնիկական առավելությունը չեզոքացնել միայն իրենց ոգու, խիզախության ու անձնազոհության հաշվին։

Մեզ տարիներով ուզում են համոզել, որ Հայաստանը աղքատ երկիր Է, մենք նավթ չունենք և այլն, և այսպես շարունակ։ Ճի՞շտ են արդյոք այդ պնդումները։ Դա հասկանալու համար մի փոքրիկ շրջայց կատարենք տարբեր զինատեսակների վիրտուալ շուկայում։

Աշխարհում որպես շատ լավ տանկի համբավ ունի ռուսական արտադրության T-90-ը։ Շուկայական գինը 1.7 միլիոն դոլար Է։ Պաշտոնական տվյալներով մենք չունենք այդ տանկից, իսկ Ադրբեջանն ունի։ Եթե մի 50 հատ T-90 լիներ, Ադրբեջանի առավելությունը Էականորեն կնվազեր։ Այդ առավելությունը գրեթե չեզոքացնելու համար, ուրեմն, մեզ պետք Է 85 միլիոն դոլար։

Հիմա յուրաքանչյուր հայաստանցի արդեն գիտի թե ինչ բան Է «Սմերչ», «Սոնցեպյոկ»...։ Բազմազանության համար վերցնենք հրթիռային համազարկային այդ համակարգերի, ասենք, ամերիկյան, ամենաթանկ անալոգները։ Ամենատարածվածը և մարտի դաշտերում բազմիցս կիրառվածը M270 MLRS -ն Է։ Գինը 4 մլն դոլար և եթե դրանցից մի 20 հատ ունենայինք, շատ լավ կլիներ։ Այդ «լավ լինելու» զինը 80 միլիոն դոլար Է:

Աշխարհի ամենաթանկ ու արդիական հակատանկային համակարգը համարվում Է ամերիկյան «Զեվե– լինը»։ Սա մոտ 20 կիլոգրամ քաշ ունեցող, հեշտությամբ տեղափոխվող զենք է: Հրթիռներից յուրաքանչյուրը արժե 100 հազար դոլար, իսկ մեկնարկային-նշանառության սարքը՝ 130 հազար դոլար։ 10 կրակոցից առնվազն 6-ը խոցում է թիրախը՝ տանկը։ 100 հատ ադրբեջանական տանկ կործանելու համար անհրաժեշտ է մի 160 հատ հրթիռ և մի 30 հատ մեկնարկային-նշանառության սարք։ Այդ հաճույքի համար անհրաժեշտ Է 20 միլիոն դոլար։

Բարձրանանք օդ։ Անօդաչու թռչող սարքերի՝ «դրոնների» համաշխարհային շուկայում բացարձակ առաջատարը Իսրայելն Է։ Աշխարհում վաճառվող մարտական «դրոնների» ավելի քան 40 տոկոսը իսրայելական արտադրության են։ Գները տատանվում են մի քանի տասնյակ հազար դոլարից մինչև միլիոնավոր դոլարների, կախված նշանակությունից։ Զենք չկրող, բայց հետախուզություն և թիրախավորող «ղրոնների» գները 80-ից մինչև 300 հազար դոլար են։ Անօդաչու սարքեր արտադրվում են նաև Հայաստանում՝ «Կռունկ» անունով, որոնք հրաշալի արդյունքներ են ցույց տալիս։ Բայց այս դեպքում ևս բազմազանության համար վերցնում ենք օտարերկրյա արտադրության օրինակը։ Ժլատության չանենք, ու մի 35 միլիոն դոլար Էլ հատկացնենք իսրայելական մի քանի տարբեր տեսակների «դրոններ» ձեռք բերելու համար։

Ստացվեց, որ վերը նշված թանկ ու արդիական օտարերկրյա արտադրության տեխնիկայով մեր բանակը զինելու համար անհրաժեշտ Է մի 220 միլիոն դոլար։ Մեծ թիվ Է, անշուշտ։ Բայց ամեն ինչ ճանաչվում է համեմատության մեջ։ Հիմա համեմատենք։ ՀՀ Կենտրոնական բանկը Դիլիջանում կառուցեց ուսումնական կենտրոն, որի վրա ծախսվեց ուղիղ 153 միլիոն դոլար։ Նույն Դիլիջանում, Պարզ լիճ տանող ճանապարհին Պետեկամուտների կոմիտեն կառուցում է իր «ուսումնական» կենտրոնը, որի վրա արդեն ծախսվել Է մոտ 70 միլիոն դոլար։ Այս երկա կառույցների վրա ընդհանուր առմամբ ծախսվել Է 220 միլիոն դոլար։

Համեմատեցի՞ք։ Ստացվամ Է, որ այդ գերճոխ «ուսումնական» կենտրոնների վրա ծախսած 220 միլիոն դոլարը ուղղեինք բանակի համար վերը նշված քանակությամբ ամենաթանկ զինատեսակները գնելու վրա, ապա տեխնիկական առավելությանը կանցներ մեր բանակին։

Իսկ սա նշանակում Է, որ նմանատիպ ճոխ օբյեկտներ կառուցելու վրա փող ծախսողները ապահովում են Ադրբեջանի առավելությունը ռազմական տեխնիկայի հարցում»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris