Yerevan, 25.June.2026,
00
:
00
BREAKING


Առողջապահության նախարարն այցելել է վիրավոր զինծառայողներին

SOCIETY

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը շարունակում է այցելությունները հիվանդանոցծեր, որտեղ  բուժվում են Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի ետ մղման ժամանակ Արցախում վիրավորված զինծառայողներն ու ազատամարտիկները։ Իսկ ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանն ապրիլի 8-ին այցելել է Աշտարակի բժշկական կենտրոն` նախարարության անունից շնորհավորանքներ և նվերներ փոխանցելու Մարտակերտի շրջանի Հովտաշեն գյուղի բնակչուհի  Քնարիկ Հարությունյանին։

Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նշելով. «ՀՀ առողջապահության նախարարության Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում բուժվող պայմանագրային զինծառայողին և Սիսիանի ԵԿՄ անդամին այսօր այցելեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը։  Կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ   Հովհաննես Ասլանյանը Մատաղիսում վիրավորվածներին զննել և առաջին բուժօգնություն է ցույց տվել Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցում։ Այնուհետև տուժածներին տեղափոխել են Երևան`   Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն, մասնագիտական բուժօնություն ցուցաբերելու նպատակով։

Նախարարը հետաքրքրվեց վիրավորների առողջական վիճակով և բուժման ընթացքով։ Կենտրոնի տնօրեն Նորայր Դավիդյանը, մասնագետները տեղեկացրին, որ բուժման արդյունքում դրական շարժընթաց կա և մի քանի օրից նրանց վիճակը նկատելիորեն կբարելավվի։

Վիրավորվածներն ու նրանց հարազատներն իրենց գոհունակությունը հայտնեցին բուժման ընթացքից ու արդյունքներից։ Ուշագրավ է, որ դեռ 90-ականներին Արցախյան գոյապայքարին մասնակցած ԵԿՄ անդամ Գևորգ Ազոյանը նախարարի հետ զրույցի ընթացքում նշում էր, որ ամեն ինչ լավ է լինելու։  

Արմեն Մուրադյանն այնուհետև այցելեց Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում բուժում ստացող վիրավորներին: Նեղ մասնագիտական բուժում ստանալու նպատակով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մարտական գործողությունների հետևանքով այստեղ տեղափոխվել է երեք վիրավոր, որոնցից մեկը բուժումը շարունակում է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում: Անդրանիկ Աթալյանն արդեն ապաքինման փուլում է, աչքից հեռացվել է երեք օտար մարմին, ինչպես նաև կատարվել է արհեստական ոսպնյակի պատվաստում: Վիրավորը հետվիրակատական բարդություններ չունի: Դավիթ Սահակյանի մոտ ևս կատարվել է աչքի բարդ վիրահատություն` աչքից հեռացվել է օտար մարմինը: Այստեղ ևս նախարարը զրուցեց հիվանդների հետ` հավաստիացնելով, որ նրանց ապաքինումը մշտական ուշադրության կենտրոնում է, և բոլոր անհրաժեշտ միջոցառումներն ու լիարժեք վերականգնողական բուժումը կիրականացվի բարձր մակարդակով:

ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանն այսօր այցելեց Աշտարակի բժշկական կենտրոն` նախարարության անունից շնորհավորանքներ և նվերներ փոխանցելու Մարտակերտի շրջանի Հովտաշեն գյուղի բնակչուհի  Քնարիկ Հարությունյանին։

Քնարիկն այստեղ երրորդ արու զավակն է ունեցել։ Զինծառայող ամուսինը` Ալբերտ Օկումյանը, ստեղծված լարվածության առաջին իսկ օրից մեկնել է հայրենիքի սահմանը պաշտպանելու։ Նրանից առաջին հեռախոսազանգն ստացվել է օրեր անց` որդու ծնվելուց ընդամենը 5 րոպե հետո։ «Ասացի, որ մեր երրորդ տղան ծնվել է»,-պատմում է արդեն հիվանդանոցից դուրս գրվող Քնարիկը։ Իմանալով, որ ծննդաբերելու  օրերն են` մայրն է ստիպել ազգականների հետ Կարբի` ամուսնու բարեկամների մոտ գալ։  

Աշտարակի ԲԿ-ի տնօրեն Արթուր Հովհաննիսյանը, մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչ Սերգեյ Սաժումյանը, ողջ կոլեկտիվը մեծ հոգատարությամբ ու ջերմությամբ է շրջապատել երիտասարդ կնոջը։ «Քնարիկը սթրես էր տարել, և մենք մտավախություն ունեինք, որ կարող է բարդություններ լինեն։ Փառք Աստծո, ամեն ինչ բարեհաջող անցավ»,-ասաց բաժանմունքի վարիչը։

Նորածին Հայկին տանն սպասում են ավագ եղբայրները։ Քնարիկ Հարությունյանը կիրակի օրն արդեն մեկնում է Հովտաշեն։ Փոքրիկ Հայկն ու նրա ընտանիքն այնքան շատ նվերներ են ստացել, որ  նույնիսկ տեղափոխելու դժվարություն ունեն»։

Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris