Հարկադիր կատարման ծառայությունը աճուրդի է հանել «Հին Էրիվան» ռեստորանային համալիրը
SOCIETYՀՀ արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը աճուրդի է հանել «Հին Էրիվան» ռեստորանային համալիրը։ Այս մասին տեղեկացրին ծառայությունից՝ հավելելով. «Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից 04.11.2015 թ. տրված թիվ ԵԿԴ /1674/02/14 կատարողական թերթի համաձայն` Հարկադիր կատարման ծառայությունում 10.11.2015 թ.-ին հար ուցվել է թիվ 01533181 կատարողական վարույթը, որի կատարման շրջանակներում որոշում է կայացվել գրավի առարկա հանդիսացող Երևան քաղաքի Հյուսիսային պողոտա 2 հասցեում գտնվող գույքը («Հին Էրիվան Հոլդինգ» ՍՊԸ) հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին: Աճուրդի սկիզբը՝ 15.04.2016 թ.»:
1
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia



