Մանրամասներ՝ վթարի ենթարկված զինծառայողների առողջական վիճակի մասին
SOCIETYOperativ.am-ը գրում է.
Ինչպես հայտնել էինք, Երասխավանի դիրքերի ճանապարհին «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան վթարի էր ենթարկվել և մի քանի մետր գլորվելով հայտնվել է ձորում: 1 հոգի մահացել է, 10 հոգի՝ ստացել մարմնական վնասվածքներ:
Վիրավոր զինծառայողների առողջական վիճակի մասին մանրամասներ իմանալու նպատակով Operativ.am-ի թղթկիցը կապ հաստատեց Արարատի բժշկական կենտրոնի հետ, որտեղից հայտնեցին, որ վիրավորներին տեղափոխում են Երևանի կենտրոնական հոսպիտալ:
«Զինվորներից մեկը տեղում մահացել է, մյուս զինվորների կյանքին վտանգ չի սպառնում: Նրանք ստացել են տարբեր տեսակի վնասվածքներ. հոդախախտ, գանգուղեղային վնասվածք, սալջարդ»,-հայտնեց հիվանդանոցի աշխատակիցը:
1
Regarding Payments for Viva Armenia Services via Idram
2
Idram Conducted a Financial Literacy Class for Roboton Participants
3
Vahe Hakobyan Is a Political Prisoner: Past.am
4
What to gift men on January 28: Idram&IDBank
5
The Winners of the Third Round of the Junius Competition Have Been Announced



