Yerevan, 11.November.2025,
00
:
00
BREAKING


ՀՀ ԿԲ նիստում քննարկվել են գնաճի, արտաքին միջավայրի, հարկաբյուջետային և դրամավարկային հատվածների զարգացումները

ECONOMICS

ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի նիստը մարտի 29-ին սկսվել է Իրավիճակային հաշվետվության ներկայացմամբ: Նիստին մասնակցում էին` ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանը, խորհրդի անդամներ Աշոտ Մկրտչյանը, Արթուր Ստեփանյանը, Արմենակ Դարբինյանը, Օլեգ Աղասյանը, Արկադի Խաչատրյանը:  Քննարկվեցին գնաճի, արտաքին միջավայրի, իրական, հարկաբյուջետային և դրամավարկային հատվածների զարգացումները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

2016 թ. փետրվարին արձանագրվել է 1.4% գնանկում, որը գերազանցապես պայմանավորվել է պարենային ապրանքների գների նվազմամբ (նպաստումը ընդհանուր գնանկմանը՝ 1.3 տոկոսային կետ): Վերջինիս կառուցվածքում հիմնականում նվազել են «Բանջարեղեն և կարտոֆիլ», «Միրգ» և «Հացամթերք»  ապրանքախմբերի ապրանքների գները՝ համապատասխանաբար 13.4%, 3.3% և 2.6%-ով (ընդհանուր նպաստումը գնանկմանը՝ 1.1 տոկոսային կետ): Ամսվա ընթացքում 0.1 տոկոսային կետով գնանկմանը նպաստել է նաև ոչ պարենային ապրանքների գների նվազումը, որը ամբողջությամբ չեզոքացվել է ծառայություններÕ « սակագների՝ նույն չափի աճով: Ընդ որում, ոչ պարենային ապրանքախմբում մեծ նվազում է դիտվել բենզինի և «Հագուստ և գործվածք» ապրանքախմբի գներում, իսկ ծառայություններից աճել են հիմնականում բուժսպասարկման և տրանսպորտի սակագները: Փետրվարի գնաճային զարգացումների արդյունքում 12-ամսյա գնաճը շարունակել է նվազել և ամսվա վերջին կազմել -1.7%, որը գերազանցապես պայմանավորվել է արտաքին հատվածի զարգացումներով:

2016 թ. հունվար-փետրվար ժամանակահատվածում արձանագրվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի համեմատաբար բարձր մակարդակ՝ 4.7%, որը հիմնականում պայմանավորվել է արդյունաբերության ճյուղի և ծառայությունների ոլորտի բարձր աճերով՝ համապատասխանաբար 9.9% և 9.8%: Միևնույն ժամանակ, առաջին եռամսյակում իրականացվել է խթանողական հարկաբյուջետային քաղաքականություն, որի ազդեցությունը համախառն պահանջարկի վրա գնահատվում է նախատեսված yեզոքի դիմաց 0.4 ընդլայնող: Այս պարագայում ներքին մասնավոր պահանջարկը շարունակում է մնալ թույլ, ինչն արտահայտվել է մասնավոր սպառման և մասնավոր ներդրումների դեռևս պահպանվող նվազողական վարքագծով, իսկ ներքին առաջարկի աճն հիմնականում կլանվել է տարեսկզբին դրսևորված արտաքին պահանջարկի աճով: Այսպես, 2016 թ. հունվար-փետրվար ժամանակահատվածի արդյունքներով արտահանումը (ըստ առևտրի վիճակագրության՝ ՖՕԲ)՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 23.6%-ով, այն դեպքում, երբ ներմուծումը (ըստ առևտրի վիճակագրության` ՍԻՖ) նվազել է 12.2%-ով: Բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց ոչ առևտրային բնույթի փոխանցումների զուտ ներհոսքը համահունչ է ակնկալիքներին և առաջին եռամսյակի համար գնահատվում է  տ/տ 12.0% նվազում: Այսպիսով կարելի է փաստել, որ ներքին պահանջարկի համեմատ արտաքին պահանջարկի առաջանցիկ աճի հաշվին ձևավորվել է համեմատաբար բարձր համախառն պահանջարկ:

Խորհուրդը քննարկեց նաև ֆինանսական շուկայի զարգացումները. դրանք հիմնականում արտահայտել են շուկայի մասնակիցների համապատասխան արձագանքը ԿԲ կողմից տարեսկզբին դրամավարկային պայմանների թուլացմանը: Փետրվարի 17-ից մարտի 22-ն ընկած ժամանակահատվածում ֆինանսական շուկայում դիտվել է տոկոսադրույքների նվազում. ԿԲ ռեպո միջին տոկոսադրույքը նշված ժամանակահատվածում՝ 2015թ. դեկտեմբերի 23-ից  2016թ. փետրվարի 16-ն ընկած ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 0.3 տոկոսային կետով՝ կազմելով 8.8%, միջբանկային ռեպո տոկոսադրույքը նվազել է 0.3 տոկոսային կետով՝ կազմելոÕ ¾ 8.7%, իսկ մինչև 1 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի առաջնային շուկայում միջին տոկոսադրույքը նվազել է 0.2 տոկոսային կետով՝ կազմելով 11.1%:

ՀՀ արտարժույթի շուկայում փետրվարի 17-ից մարտի 22-ն ընկած ժամանակահատվածում՝ 2015 թ. դեկտեմբերի 23-ից 2016 թ. փետրվարի 16-ն ընկած ժամանակահատվածի համեմատ դիտվել են հետևյալ միտումները. ՀՀ դրամի միջին փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվել է 0.5%-ով` կազմելով 490.3 դրամ, եվրոյի նկատմամբ արժեզրկվել է 1.1%-ով՝ կազմելով 542.2 դրամ և ՌԴ ռուբլու նկատմամբ՝ 5.5%-ով՝ կազմելով 6.7 դրամ:

2016 թ-ի հունվար-փետրվարին պահպանվել են համաշխարհային տնտեսության աճի դանդաղ տեմպերը, ինչպես նաև միջազգային շուկաներում հիմնական  ապրանքների գնանկումային միտումները: Այսպես, Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) կողմից ս.թ. մարտի 3-ին հրապարակված պարենի գների ինդեքսը փետրվարին` նախորդ ամսվա նկատմամբ մնացել է գրեթե անփոփոխ՝ աճելով ընդամենը 0.1%-ով (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ինդեքսը նվազել է 14.6%-ով): ԿԲ գնահատումների համաձայն, ԱՄՆ Գյուղդեպարտամենտի կոշտ կարմրահատ ցորենի արտահանման գինը կնվազի եռ/եռ 3.7%-ով (տ/տ 23.8% նվազում), իսկ «New York Board-Intercontinental Exchange» (NYB-ICE) բորսայում գնանշվող անմշակ շաքարավազի գնի մասով թեև առաջին եռամսյակում ակնկալվում է 4.2% աճ, այնուամենայնիվ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դեռևս գները ցածր են (նվազումը՝ 7.2%):

Ըստ ԿԲ գնահատումների, առաջին եռամսյակում «Intercontinental Exchange» (ICE) բորսայում գնանշվող Brent տեսակի հում նավթի մեկ բարելի միջին գնի նվազումը նախորդ եռամսյակի նկատմամբ կկազմի 20.6% (տ/տ 36.4% նվազում), իսկ Լոնդոնի մետաղների բորսայում գնանշվող պղնձի գինը կնվազի եռ/եռ 4.4%-ով (տ/տ 20.1% նվազում):

2016 թ. առաջին եռամսյակում եվրոն ԱՄՆ դոլարի նկատմամբ արժևորվել է 0.4%-ով, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ` արժեզրկվել 2.4%-ով: 

Առաջացել են նաև գնաճի ծրագրված ցուցանիշից շեղման նոր ռիսկեր՝ գյուղատնտեսության ճյուղի վրա ցրտահարության ազդեցության և գազի գների հնարավոր նվազման առումով: Այնուամենայնիվ, քանի որ ներկայումս վերջիններիս քանակական ազդեցությունը դեռևս ճշտված չէ և հնարավոր չէ գնահատել, Խորհուրդն իր որոշման կայացման գործընթացում այս գործոնները չի դիտարկել: Ավելի հստակ տեղեկատվության առկայության պարագայում Խորհուրդը այդ ռիսկերը կներառի երկրորդ եռամսյակի գնաճի կանխատեսման կամ կանխատեսման ռիսկերի մեջ:

Իրավիճակային հաշվետվության քննարկումից հետո խորհուրդը սկսեց քննարկումներն արտաքին և ներքին մակրոտնտեսական զարգացումների, դրամավարկային քաղաքականության ուղղությունների վերաբերյալ:       

Արտաքին հատվածում պահպանվել են համաշխարհային տնտեսության դանդաղ աճի միտումները և միջազգային ապրանքային շուկաներում ձևավորված գնանկումային միջավայրը: ԿԲ խորհուրդը գնահատում է, որ առաջիկա ամիսներին ներքին գների վրա կպահպանվի արտաքին հատվածից փոխանցվող գնանկումային ազդեցությունը:

Խորհուրդն արձանագրում է, որ հունվար-փետրվարին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ տնտեսական ակտիվության ցուցանիշը փոքր-ինչ գերազանցել է սպասելիքները՝ կազմելով 4.7%, որին հիմնականում նպաստել է արդյունաբերության ճյուղում և ծառայությունների մասով գրանցված բարձր աճը: Չնայած առաջին եռամսյակի ընթացքում Կենտրոնական բանկը և Կառավարությունը շարունակել են իրականացնել խթանող քաղաքականություն, ներքին պահանջարկը դեռևս պահպանվում է ցածր մակարդակում: Միևնույն ժամանակ, տարեսկզբին դիտվել է տեղական ապրանքների և ծառայությունների նկատմամբ արտաքին պահանջարկի և արտահանման զգալի աճ, ինչն ամբողջությամբ չեզոքացրել է համախառն պահանջարկի վրա ներքին թույլ պահանջարկի ազդեցությունը: Հետևաբար, ձևավորված ցածր գնաճն առավելապես արդյունք է հումքային և պարենային հիմնական ապրանքների միջազգային շուկաներից փոխանցված գնանկումային ազդեցությունների, ինչը շարունակում է նպաստել եկամուտների գնողունակության պահպանմանը, կազմակերպությունների ծախսերի կրճատմանը և գնաճային սպասումների աստիճանական նվազմանը:

Այս պարագայում ԿԲ խորհուրդը գտնում է, որ նախորդ տարվա վերջին դրամավարկային պայմանների կտրուկ թուլացումն հիմնականում բավարար է գնանկումային ճնշումները տարվա ընթացքում չեզոքացնելու համար: Ուստի, ներկայումս ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում շարունակել դրամավարկային պայմանների աստիճանական թուլացումը, որի արդյունքում տարվա երկրորդ կիսամյակից գնաճային միջավայրն աստիճանաբար կընդլայնվի և կանխատեսվող հորիզոնում 12-ամսյա գնաճը կմոտենա նպատակային ցուցանիշին:

Տնտեսական սպասվող զարգացումների, ինչպես նաև արտաքին և ներքին լրացուցիչ ռիսկերի դրսևորման բացaկայության պարագայում ԿԲ խորհուրդը հետագայում ևս կշարունակի դրամավարկային պայմանների թուլացումը:

2016 թ. մարտի 29-ի նիստում ԿԲ խորհուրդն իջեցրել է ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 8.25%: ԿԲ լոմբարդային ռեպոյի և ԿԲ կողմից ներգրավված միջոցների տոկոսադրույքները սահմանվում են համապատասխանաբար 9.75% և 6.75%:  

 

Ucom’s Green Initiative Reaches Urtsadzor AraratBank Honoured with STP Award by Commerzbank AG Compelling Business Loan Offer from AraratBank: JOIN US AraratBank – Title Sponsor of Urartu Football Club The interview of Mher Abrahamyan, Chairman of the Board of IDBank, to Khaleej TimesAmeriabank’s Corporate Loan Portfolio Surpasses AMD 1 Trillion Arman Vardanyan, the leader of the «Unity» movement, participated in an event dedicated to Armenia’s Independence Day, held at the Cathedral of Monaco (video, photos) AraratBank and Théâtron Festival Bring Smiles to Little OnesOpportunities and Prospects for Cooperation Between Business and the Banking System in Syunik Region – IDBankThe Largest 5G Coverage in Armenia: Ucom’s Network Now Reaches More Than 94% of the Population Young Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraNew Campaign Ahead of Savings Day: IDBank Think beyond today. Why save?Ucom General Director Ralph Yirikian Presented His Vision for Telecommunications in the Era of AI The Armenian UBPay system partners with iSend remittance global service Connected, Convenient, Converse: Andranik Grigoryan Presents Converse Bank’s Digital Transformation Journey at the BACEE Conference IDBank - Silver Sponsor of BACEE’s 50th Jubilee International Banking Conference With the support of IDBank and Idram, the “Symphonic Forest” project was launched Ucom Supports the Development of a Safe and Trusted Digital Environment in Armenia Young Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowSuren Parsyan to Represent Armenia at “Sagarmanthan: The Great Oceans Dialogue 2025” International ForumPay at cafés and bars with Idram&IDBank and earn lots of idcoinsUnibank Launches Online Queue Booking SystemWith Unibank’s Sponsorship Armenia Hosts Open Rock Climbing ChampionshipAraratBank Serves as Title Sponsor of "What? Where? When?" Intellectual GameConverse Bank’s CFO Highlights the Bank’s Resilient Growth and Management Practices at the BACEE Conference Idram Announces Partnership with the World’s Leading Crypto Exchange Bybit in the Field of Innovative Payments IDsalary Package – A Convenient and Beneficial Tool Ucom Reopens Its Sales and Service Center on 8 Komitas Avenue AraratBank: Financial Partner of Théâtron FestivalThe Sound of Artsakh in the USA Converse Bank and Asia Alliance Bank Launch Strategic Partnership Educational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansUcom General Director Ralph Yirikian Speaks on Digital Security JOIN US: Transfer Your Real Estate-Secured Loan to AraratBank on Favorable Terms Converse Bank Receives BACEE Award for International Banking Cooperation at 50th Jubilee Conference Unibank to Issue Cards Featuring Designs Created by KidsConverse Bank Becomes the Diamond Sponsor of the 50th BACEE Jubilee ConferenceFinancial Literacy Lesson with Idram Junior Silicon Mountains 2025 Tech Summit Concludes with the Support of Ucom IDBank issued the 6th tranche of bonds of 2025 200 Scholarships for the Best Students. Ameriabank Announces a Contest for the Second Year in a Row Ucom Supports the Development of a Digital Security Culture in Armenia AraratBank Modernizes Matenadaran's Security SystemThe Power of One Dram, My Forest Armenia, and the Armenian State Symphony Orchestra Sign a Memorandum of CooperationUcom and Nokia։ Autonomous Networks and AI Applications for 6GAraratBank and Teach For Armenia Sign Memorandum of CooperationThe Aylagir Coding Contest sponsored by AraratBank concludesIDBank Sponsors YSU International Conference on “Transforming Economy”Solar Solutions in Areni: Ucom and FPWC Support Environmental Protection